Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Կայացավ Տիգրան Մանսուրյանի «Խմբերգեր» ձայնասկավառակի շնորհանդեսը

SOCIETY

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի` 2016 թվականին նոր ձևավորմամբ վերահրատարակված «Խմբերգեր» ձայնասկավառակի շնորհանդեսը, որը թողարկվել է «Նարեկացի» արվեստի միության կողմից 2014 թվականին: Այս մասին հայտնում են «Նարեկացի» արվեստի միություն լրատվության և PR բաժնից:

Երեկոն տերունական աղոթքով մեկնարկեց Սկանդինավիայի հոգևոր հովիվ տեր Եղիշե Վարդապետ Ավետիսյանը։ 

-«Նարեկացի» արվեստի միությունը երկար տարիներ համագործակցել է Տիգրան Մանսուրյանի հետ, և հույս ունենք` դեռ շատ երկար տարիներ կհամագործակցի։ 

Այս ձայնասկավառակի ստեղծման գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ պարոն Մլքեյանը մի օր ասաց, որ Տիգրան Մանսուրյանը երաժշտություններ ունի՝ գրված հայ մեծանուն գրողների բանաստեղծությունների համար։ Մենք իսկույն առաջարկեցինք ձայնագրել այն, և մաեստրոյի առաջարկով այն ձայնագրվեց Սաղմոսավանքում։ Եվ ահա այսօր այն վերահրատարակվել է նոր ձևավորմամբ…

Մեր միությունը շատ պատվոգրեր և շնորհակալագրեր է ստացել, բայց մեզ համար ամենակարևորը մաեստրոյի տված կոչումն է։ Նա տարիներ առաջ ասել է. ««Նարեկացի» արվեստի միությունը հոգևոր տուն է»։ Շնորհակալ ենք Ձեր ներկայության և ամեն ինչի համար…, - բացման խոսքում նշեց միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը։



Երեկոյի ընթացքում գեղեցիկ կատարումներով հանդես եկան ժամանակակից կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Արթուր Ավանեսովը, ՀՀ վաստակավոր արտիստ Իրինա Զաքյանը (նվագակցող՝ Շուշան Հակոբյան)։

Միջոցառմանն իրենց ողջույնի խոսքն ուղղեցին ժամանակակից կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Արթուր Ավանեսովը, երաժշտագետ, կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանը,  Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը և Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանը, ով հիշեց և ներկայացրեց «Խմբերգեր» հրատարակության ձայնագրման աշխատանքները՝ շնորհակալություն հայտնելով նման հնարավորության համար ։

-Հուզվելու պահերն այնքան շատ էին… Այս մարգարտաշատ խոսքերը, գեղեցիկ վերլուծականները, անցյալը հիշելը, բոլոր հնչած խոսքերն ինձ հուզեցին։ Շնորհակալ եմ «Նարեկացի» արվեստի միությանը և Նարեկ Հարությունյանին, որ աշխատում են այսքան հետևողական և մշտապես փնտրտուքների մեջ են՝ ինչպես ավելի լավ անել, ինչպես բարձր որակ ապահովել։ Այս աշխատանքը շատ բարեխղճորեն է արված, որն, անշուշտ, մեծ հարգանքի է արժանի,- իր խոսքում նշեց Տիգրան Մանսուրյանը։

Միջոցառման վերջում միությունը անակնկալ նվեր էր պատրաստել մաեստրոյին իր իսկ դիմանկարի տեսքով, որի վրա գրված էր կոմպոզիտորի` առավել հաճախ օգտագործվող բառակապակցությունը՝ «խորին ակնածանքով»:

Նվերի հանձնման արարողությունից հետո ներկաները հնարավորություն ունեցան ստանալու Տիգրան Մանսուրյանի ստորագրությամբ ձայնասկավառակ։

Երեկոյին ներկա էին մշակույթի վաստակաշատ գործիչներ և երաժշտասեր մարդիկ: 

Նշենք, որ Տիգրան Մանսուրյանի «Խմբերգեր» ձայնասկավառակը թողարկվել է 2014 թվականին «Նարեկացի» արվեստի միության կողմից: 

Այն վերահրատարակվել է 2016 թվականին  նոր ձևավորմամբ, որը պարունակում է տեղեկատվական գրքույկ, որի մեջ ներառված է նաև բոլոր ներկայացված խմբերգերի բանաստեղծությունները:

Այս ժողովածուի մեջ ընդգրկված խմբերգերը բազմիցս հնչել, սակայն ձայնասկավառակի տեսքով ներկայացվել են առաջին անգամ: 

Ստեղծագործությունները, գրված լինելով 1969-2010 թվականներն ընդգրկող լայն ժամանակահատվածում, ներկայացնում են Մանսուրյանի երաժշտական մտածողության տարբեր փուլերը հայ մեծանուն բանաստեղծների ստեղծագործությունների միջոցով:

Խմբերգերը կատարում է Հայաստանի կամերային երգչախումբը, որը ստեղծվել է 2000 թվականի հոկտեմբերին «Վաչե և Թամար Մանուկյան» բարեգործական միության հովանավորությամբ:

Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր է ընտրվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացու» մեդալակիր Ռոբերտ Մլքեյանը:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League