Ռուս զինվորի սպանության կասկածանքով ձերբակալված նրա ծառայակիցն ընդունել է մեղքը
SOCIETYԳյումրիում ռուսական 102-րդ ռազմակայանի հետնամասում ռուս զինվորի սպանության կասկածանքով ձերբակալված նրա ծառայակիցն ընդունել է մեղքը: Այս մասին հաղորդում է ՌԴ Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունը:
«Նախնական տեղեկատվությամբ, զինծառայողի մահվան պատճառը ծառայակցի հետ կենցաղային վեճն է եղել: Այդ ծառայակիցն արդեն ձերբակալված է եւ խոստովանական ցուցմունքներ է տալիս»,-հաղորդում է մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ, հունիսի 15-ին, ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել: Դեպքի հանգամանքները ճշտվում են:
Նշենք, որ հայկական կողմը նույնպես քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի 1–ին մասով։
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



