Արմավիրում ջրանցքում հայտնաբերված տղամարդու դիակի ինքնությունը պարզվել է. նա Ուկրաինայի քաղաքացի էր (ֆոտո)
SOCIETYԱրմավիրի մարզի Բաղրամյան գյուղով հոսող Ստորին Հրազդան ջրանցքում հուլիսի 14-ին հայտնաբերված դիակի ինքնությունը պարզվել է. հարազատները ճանաչել են նրան:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է, որ ջրահեղձ եղած քաղաքացին 70-ամյա Ստեփան Եղունյանն էր, ով Ուկրաինայի քաղաքացի էր:
Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ըստ նախնական վարկածի` տղամարդն ինքնասպան է եղել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 14-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ էր ստացվել, որ Բաղրամյան գյուղի վարչական տարածքում գտնվող Ստորին Հրազդան ջրանցքում տղամարդու դի կա: Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրանցքից դուրս էին բերել դիակը:



