ԱՄՆ պետդեպը հիշեցրել է Թուրքիային ժողովրդավարության պահպանման կարևորության մասին
INTERNATIONAL NEWSԹուրքիայի պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել՝ Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման մեկ ամյակի կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի տարբեր ծագում ու քաղաքական հայացքներ ունեցող քաղաքացիները պաշտպանել են իրենց ժողովրդավարությունն ընդդեմ հեղաշրջման փորձի: «Միացյալ Նահանգները վերահաստատում են Թուրքիայում ժողովրդավարության ու ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ իրենց հանձնառությունը, ինչպես նաև ցավակցում բոլոր նրանց բարեկամներին ու սիրելիներին, ովքեր սպանվել կամ վիրավորվել են հեղաշրջման փորձի ժամանակ»,- ասվում է պետդեպի հայտարարության մեջ:
Միացյալ Նահանգները նշել են, որ այդ օրը քաջություն ցուցաբերած անձինք հիշեցումն են նրա, որ ժողովրդավարության պահպանման համար անհրաժեշտ է համառություն, համբերություն, այլախոհություն և հիմնարար ազատությունների երաշխիք: «Այս հիմնարար ազատությունների դեմ արգելքները քանդում են ժողովրդավարության հիմքերը: Մարտահրավերներով լի ժամանակաշրջանում անհրաժեշտ են ոչ թե քիչ, այլ ավելի շատ ձայներ»,- նշել են գերատեսչությունից:
			
			
			
			
			
				
			
			
			


