Հրշեջների չորս մարտական հաշվարկ կանխել է Հաղթանակ թաղամասի հրդեհի տարածումը դեպի բնակելի հատված
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 13-ին, ժամը 15:42-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբավայրում. կրակը տարածվում է դեպի մոտակա տներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 10 հա աղբից այրվում է մոտ 6.5 հա, իսկ 3.5 հա-ի տարածումը դեպի բնակելի հատված կանխվել է:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի կոմունալ բաժնի 6 ջրատար, օգտագործվել՝ հատուկ տեխնիկա:
Շարունակվում են մնացած հատվածի հրդեհաշիջման աշխատանքները:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



