Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


«Նուբայի սիրտը» ժապավենը մարդասիրության, գթասրտության, անձնազոհության մասին է

SOCIETY

2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինայի գործունեության մասին պատմող «Նուբայի սիրտը» կինոնկարը հուլիսի 14-ին ցուցադրվեց «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում «Երևանյան պրեմիերաներ» շարքում: Ֆիլմի ռեժիսորը Քենեթ Ա. Կարլսոնն է:

«Արդեն երկու տարի համագործակցում ենք «Ավրորա» մրցանակաբաշխության հետ: Այս տարի ներկայացնելու ենք չորս կարճամետրաժ ֆիլմ «Ավրորա» մրցանակի ֆինալիստների և մեկ լիամետրաժ կինոնկար մրցույթի գլխավոր մրցանակակիր Թոմ Քաթինայի մասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց «Ոսկե ծիրան»-ի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը:

Նրա խոսքով` մայիսին կայացած «Ավրորա» մրցանակաբաշխությունից հետո «Ոսկե ծիրան» ներկայացված 1600 հայտերի մեջ իրենք գտել են մի ժապավեն, որը ուղարկել էին ԱՄՆ-ից: Այն պատմում է Թոմ Քաթինայի մասին: «Հիմա ձեր դատին ենք հանձնելու հենց այդ ֆիլմը, որը ռեժիսորը ներկայացրել է մեզ, որպեսզի մենք տարածենք ու հանրության լայն շրջանակին ներկայացնենք հրաշալի ու անձնվեր մարդու կյանքին և գործունեությանն անդրադարձող կինոժապավենը»,-ասաց Հարությունյանը:

Բժիշկ Քաթինայի հիվանդները նրա մոտ են գալիս հարյուրավոր մղոններ ոտքով կտրելով, սայլերով կամ հաճախ իրենց մայրերի գրկում: Բարի գալուստ Սուդանի Նուբա լեռներ՝ աշխարհի մի անկյուն, որն այնքան  զուրկ է մարդասիրական ու լրատվական ուշադրությունից, որ պատերազմի տարիներն անտեսված  են անցնում, իսկ օգնության աղաղակը մեծ մասամբ մնում է չլսված: Այստեղ մի ամերիկացի միայնակ վիրաբույժ հավասար հոգածությամբ խնամում է թերսնումից ու բորոտությունից մինչև լուրջ վնասվածք ունեցող այն հիվանդներին, որոնք տուժել են իրենց երկրի նախագահ Օմար ալ-Բաշիրի հրամանով իրականացված կույր ռմբակոծումներից: Երբ իշխանությունը գերձայնային ռմբակոծիչներ է կիրառում անզեն մարդկանց, կանանց ու երեխաների դեմ, և դա ոչ մի լրահոսում չի հայտնվում, ուրեմն ինչ-որ բան հրեշավորության չափ սխալ է: Երկու հարյուր մղոն հեռավորության վրա միակ վիրաբույժ բժիշկ Թոմը  Նուբայի լեռների սրտում ծվարած Գթության Մայր հիվանդանոցում կարեցածն է անում մոլեգնող ահաբեկչությունից ու կոտորածից  կյանքեր փրկելու համար՝ օրը մինչև չորս հարյուր հիվանդ ընդունելով:  Շրջանը  Օմար ալ-Բաշիրի վերջին թիրախն է՝ մի մարդու, որին Միջազգային քրեական դատարանը փնտրում է Դարֆուրում մարդկության դեմ գործած ոճիրների և պատերազմական հանցագործությունների համար: Պատերազմող երկրում՝ օդային ռմբակոծության մշտական վտանգի տակ, բժիշկ Թոմն ու մեծ մասամբ տեղացիներից կազմված նրա անձնակազմը, չենթարկվելով Բաշիրի հայտարարած մարդասիրական օգնության արգելքին, անխոնջ աշխատում են՝ ծառայելով Նուբայի ժողովրդին: Մեկ միլիոն մահմեդականները, քրիստոնյաները, անիմիստները, ավանդական աֆրիկյան հավատքի տեր մարդիկ դարեր շարունակ միասին ապրել են  ներդաշնակության մեջ, իսկ հիմա բժիշկ Թոմի հետ միասին ողջ մնալու համար են պայքարում:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League