Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել «Հայաստանի 2017 թ. ազգային մրցունակության զեկույցի» շնորհանդեսին

SOCIETY

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հուլիսի 14-ին մասնակցել է «Հայաստանի 2017 թ. ազգային մրցունակության զեկույցի» շնորհանդեսին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհակալություն հայտնելով «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությանն ու «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնին զեկույցը պատրաստելու համար՝ վարչապետը լավ ավանդույթ է համարել անկախ հետազոտական կենտրոնների կողմից Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքին առնչվող տարբեր օրակարգային խնդիրների վերաբերյալ վերլուծությունների և առաջ շարժվելու ճիշտ բանաձևը գտնելու շուրջ նման հարթակներում քննարկումները:

Կարեն Կարապետյանը նշել է, որ 4-րդ արդյունաբերական հեղափոխությունն այսօր գլոբալ հարթակներում լայնորեն քննարկվող ամենաակտուալ թեմաներից է, և ներկայացվող զեկույցում անդրադարձ է արվում և´ ստեղծվող հնարավորություններին, և´ ռիսկերին: «Մենք բաց ենք աշխարհում տեղի ունեցող զարգացումներին, և մեզ համար շատ ակտուալ է հասկանալ և ձևակերպել՝ ինչպիսին է մեր մասնակցությունն այս գործընթացներին, ինչպիսի ազդեցություն կունենա 4-րդ արդյունաբերական հեղափոխությունը մեր կյանքի վրա, և մենք այսօր ինչ պետք է անենք՝ նշված մարտահրավերներին վաղը դիմակայելու և առավել ևս դրա դրական արդյունքներից և հնարավորություններից առավելագույնս օգտվելու համար։  

Ակնհայտ է, որ զարգացման հետևանքով ավտոմատացումն էապես ազդելու է գործող աշխատաշուկայի վրա, և տեխնոլոգիան փոխարինելու է շատերին իրենց աշխատատեղերում։ Ընդ որում, դա անդրադառնալու է ոչ միայն դասական ոլորտների, ինչպիսին է, օրինակ, արտադրությունը, որտեղ ռոբոտաշինությունը կբերի ավելի օպտիմալ լուծումների, այլ նաև այլ ոլորտների վրա, ինչպիսիք են, օրինակ, խորհրդատվական ոլորտը, որտեղ արհեստական ինտելեկտը մեր փոխարեն կատարելու է բազմաթիվ գործառույթներ կամ նույնիսկ ֆինանսների կառավարման ոլորտը, որտեղ տեխնոլոգիան կփոխարինի մարդուն։

Մենք ունենալու ենք նոր հմտություններ և գիտելիքներ ձեռք բերելու կարիք։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ճիշտ կանխատեսել ապագայի մասնագիտությունների այն ամբողջությունը, որին մենք, արդեն այսօրվանից սկսած, պետք է պատրաստենք մեր քաղաքացիներին՝ տեխնոլոգիաների ներմուծումից առաջացած գործազրկության ֆենոմենից խուսափելու համար: Սա մեզանից պահանջում է համակարգային մոտեցում, և կրթական համակարգն այստեղ առաջնագծում է: Վերջապես, 4-րդ արդյունաբերական հեղափոխությունն իր հետ բերում է նաև ռազմավարության մշակման ոչ դասական մեխանիզմների կիրառման անհրաժեշտություն՝ ավելի շատ հիմնվելով զեկույցում առաջարկվող լուծումների վրա. ստեղծի՛ր բազմազանություն, ընտրի՛ր և բազմացրո՛ւ։

Այս հեղափոխությունը ներկայացնում է հսկայական հնարավորություններ ևս։ Առաջադրվող մարտահրավերներին արագ ադապտացումը մեզ հնարավորություն կտա որակապես նոր դեր ստանձնել ինչպես տարածաշրջանում, այնպես էլ գլոբալ հարթակներում», - ասել է կառավարության ղեկավարը:

Կարեն Կարապետյանն անդրադարձել է այս ուղղությամբ կառավարության ծրագրերին և անելիքներին. «Համապատասխան միջավայր ձևավորելու դեպքում մենք կարող ենք հասնել մրցունակության, արդյունավետության, արտադրողականության բարձրացմանը և էապես խթանել նոր տաղանդների բացահայտումը և նրանց ներկայությունը բոլորովին նոր շուկաներում և հարթակներում։ Սա պետք է մեզ հնարավորություն տա հասկանալու մեր տեղն ու դերը, ինչպես նաև հնարավոր օգուտները ձևավորվող այս նոր իրականության մեջ։ Հարկ եմ համարում անդրադառնալ, թե ինչ քայլեր են այսօր կատարվում կամ նախատեսվում են կատարվել կառավարության կողմից զեկույցում բարձրացվող հարցերի համատեքստում՝

  1. վերջերս ընդունված կառավարության ծրագրով մենք նախատեսել ենք նորարարության զարգացման ռազմավարության և ճանապարհային քարտեզի մշակում, որը մեզ հնարավորություն կտա ունենալ հստակ և երկարաժամկետ ծրագիր՝ նորարարությունը և նորարար տեխնոլոգիաների կիրառումը խթանելու համար,
  2. մշակելու ենք հստակ մեխանիզմներ՝ բիզնեսների կողմից նորարար տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումը խթանելու համար,
  3. ներգրավելու ենք վերազգային առնվազն երկու կազմակերպություն` հետազոտություններ ու մշակումներ իրականացնող լաբորատորիաների ձևավորման նպատակով,
  4. ինովացիոն էկոհամակարգի ձևավորման տեսանկյունից ստեղծելու ենք նոր տեխնոլոգիական կենտրոններ, ինչը հնարավորություն կտա խթանել Հայաստանում ինժեներական բիզնեսն ու կրթությունը, բարելավել ինովացիոն ենթակառուցվածքները և նպաստել գիտելիքների առևտրայնացմանը,
  5. խթանելու ենք գիտության և մասնավոր հատվածի համագործակցությունն ու գիտության առևտրայնացումը։ Սա թերևս ինովացիայի խթանման ամենադասական մեխանիզմներից է,
  6. հստակ հասկանալով և գիտակցելով, որ այս ոլորտում բեկումնային զարգացում ապահովելու համար անհրաժեշտ է պետության և մասնավոր հատվածի ռեսուրսների մոբիլիզացիա՝ կառավարության ծրագրով նախատեսել ենք պետություն-մասնավոր համագործակցության մեխանիզմների կիրառմամբ ստեղծել և զարգացնել տեխնոլոգիական նորարարությունների համար ներդաշնակ միջավայր և իրականացնել հստակ ծրագրեր։ Պետք է ասեմ, որ այստեղ կառավարությունն ունի գործընկերների մի մեծ բանակ՝ և´ Հայաստանից, և´ սփյուռքից, և´ օտարերկրյա գործընկերներ, ովքեր մեր կրթության մեջ կատարում են ներդրումներ և բերում են նորանոր ծրագրեր, տեխնոլոգիաներ և լուծումներ,
  7. վերանայում ենք մաթեմատիկայի, բնական գիտությունների, ճարտարագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման հայեցակարգային մոտեցումները, ինչպես նաև մշակում ենք կրթության զարգացման հայեցակարգը, որտեղ հատուկ ուշադրություն ենք դարձրել մի շարք հմտությունների զարգացման վրա, որոնց մեջ առկա են նաև զեկույցով նշված մետահմտությունները,
  8. արդեն մի քանի աշխատանքային այցելություն է կազմակերպվել բլոկ-շղթա (blockchain) տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների համար, որտեղ մանրամասն ուսումնասիրության են ենթարկվել ՀՀ կառավարության տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքները,
  9. վերջապես, ծրագրով հայտարարել ենք, որ մեզ համար առանձին գերակայություն է լինելու թվայնացումը։ Այն պետք է նախադրյալներ ստեղծի մեր տնտեսության և մեր կյանքի տրանսֆորմացիայի համար, որտեղ կհասնենք արդյունավետության, մրցունակության, արտադրողականության և թափանցիկության բարձրացմանը մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։

Այս ամենը նաև ենթադրում է ֆինանսավորման ճիշտ, երբեմն նորարար մեխանիզմների ձևակերպում և խելացի կիրառում: Կառավարությունը հստակ գիտակցում է սա, և այս կետին մենք առանձին անդրադառնալու ենք նշված ռազմավարությունների մշակման ժամանակ»:

Վարչապետը նշել է, որ զեկույցը լայնորեն օգտագործվելու է կառավարության օրակարգում գտնվող հարցերը քննարկելու և դրանց վերաբերյալ որոշումներ կայացնելու ժամանակ։ Կարեն Կարապետյանը հորդորել է գործարար և գիտական հանրությանը ծանոթանալ զեկույցին՝ ուշադրություն դարձնելով այնտեղ բարձրացված հարցադրումներին և զարգացման ուղղություններին: «Կյանքը փոխվում է. որքան արագ փոխվենք, այնքան ավելի ակտուալ կլինենք », - ասել է կառավարության ղեկավարը:

«Հայաստանի 2017թ. ազգային մրցունակության զեկույցը» համակողմանի վերլուծում է Հայաստանի տնտեսական կատարողականը, բեկումնային տեխնոլոգիաների տարածման ազդեցությունը և Հայաստանի համար ստեղծվող հնարավորությունները: «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանի խոսքով՝ այն նպատակ ունի նպաստել պետություն-մասնավոր հատված երկխոսությանը՝ մեր երկրի տնտեսության վերափոխման օրակարգը ձևավորելու և տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց շարժվելու համար: Զեկույցը ներառում է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներով մի շարք նախաձեռնությունների առաջարկներ կրթության, խրախուսման մեխանիզմների, ենթակառուցվածքների և ֆինանսավորման ուղղություններով:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League