Շերտավոր խմորով պիցցա
LIFEԲաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 450 գր
- երշիկ - 200 գր (ապխտած)
- պանիր - 100 գր
- ձիթապտուղ կանաչ - ըստ ճաշակ
- լոլիկի մածուկ - 3-4 ճ/գդ
- մայոնեզ - 3-4 ճ/գդ
- համեմ - ըստ ճաշակ
Պատրաստման եղանակ
- Երշիկն ու ձիթապտուղները կտրատում ենք: Շերտավոր խմորը ձևամանի չափով գրտանում ենք և դնում բուսայուղապատ կամ յուղաթղթապատ ձևամանի մեջ: Վրան լոլիկի մածուկ ենք քսում, այնուհետև՝ մայոնեզ:

- Շարում ենք կտրատած երշիկներն ու ձիթապտուղները:

- Վրան պանիր ենք ցանում և թխում նախօրոք 230 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե:

- Ահա և վերջ:

Շերտավոր խմորով շատ հեշտությամբ կարողացանք համեղ պիցցա պատրաստել



