Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


E-draft.am-ը կապահովի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը օրինաստեղծ աշխատանքներին

SOCIETY

ՀՀ կառավարությունը 2016 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 296-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1134-Ն որոշումը, որով ստեղծվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը: ՀՀ արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետի տեղակալ Դիանա Ղազարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ կայքն առցանց հարթակ է, որով կապահովվի գերատեսչությունների կողմից իրավական ակտերի նախագծերը հանրությանը ներկայացնելու և առցանց տարբերակով հանրային քննարկումներ կազմակերպելու հնարավորությունը, արդյունքում նաև՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը իրականացվող օրինաստեղծ աշխատանքին:

-Խնդրում եմ տեղեկացրեք, թե  ի ՞նչ է իրենից ներկայացնում կայքը, ի ՞նչ է տեղադրվում կայքում և այն ի ՞նչ է տալիս հասարակությանը:

-Կայքում տեղադրվում են ՀՀ բոլոր գերատեսչությունների կողմից մշակված նորմատիվ իրավական ակտերի նախագծերը: Այն հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին ծանոթանալ տեղադրված նախագծերին: Նմանատիպ հնարավորության ստեղծումը ապահովում է հանրության մասնակցությունը օրինաստեղծ գործընթացին: ՀՀ կառավարության որոշմամբ պարտադիր պահանջ է ամրագրված, ըստ որի՝ նախագիծ մշակող մարմիններն իրենց մշակած նորմատիվ իրավական ակտերի նախագծերը պետք է տեղադրեն ինչպես իրենց պաշտոնական կայքում, այնպես էլ ՀՀ արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ իրազեկելով նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

-Որո՞նք են այս կայքի առավելությունները:

-Կայքում քաղաքացիները կարող են ծանոթանալ տեղադրված նախագծերին, իսկ այնտեղ գրանցվելու դեպքում՝ ներկայացնել նաև իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կընդգրկվեն նախագծերի վերաբերյալ առաջարկությունների և դիտողությունների ամփոփաթերթում: Վերոնշյալ կարգավորումները հնարավորություն կստեղծեն առցանց հետևել նախագծի հետագա ընթացքին. ընդունվել է արդյոք, թե ոչ, ինչպես է խմբագրվել, չընդունելու հիմնավորումները: Մինչև www.e-draft.am կայքի ստեղծումը ՀՀ գերատեսչությունների կողմից մշակվող գերակշռող նորմատիվ իրավական ակտերի  մասին հասարակությունը տեղեկացվում էր ոչ բավարար չափով: Արդյունքում հանրությունը հնարավորություն չէր ունենում մշակման փուլում ծանո­թանալ նախագծերին, ներկայացնել առաջարկություններ և դիտողություններ պատասխանատու գերատեսչություններին՝ մինչև նախագծերի ընդունումը: Կառավարության որոշման ընդունմամբ կարգավորվեցին իրավական ակտերի նախագծերի մշակման ոլորտում հանրության իրազեկման հետ առնչվող առկա հարաբերությունները:

-Իսկ ինչպե ՞ս կարող է քաղաքացին տեղեկանալ, որ իր կողմից ներկայացված առաջարկությունները ընդունվել կամ մերժվել են, ինչպես եք տեղեկացնում  քաղաքացուն իր ներկայացրած առաջարկությունների հետագա «ճակատագրի» մասին:

-Քաղաքացիների կողմից ներկայացված առաջարկությունները, ստանալուց հետո ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում, նախագիծը մշակող մարմնի կողմից հաստատվում են միասնական կայքում երևալու համար՝ բացառությամբ պաշտոնական էլեկտրոնային փոստով կամ գրավոր ներկայացված առաջարկությունների, որոնք նախագիծը մշակող մարմնի համապատասխան աշխատողի կողմից պետք է լրացվեն միասնական կայքի ադմինիստրատիվ մասն ապահովող համակարգի համապատասխան բաժնում՝ ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Միասնական կայքում հանրային քննարկման նպատակով տեղադրված նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները նախագիծը մշակող մարմնի կողմից ներառվում են նախագծի վերաբերյալ առաջարկությունների ամփոփաթերթում: Այսինքն` քաղաքացին անպայման տեղեկանում է, թե իր ներկայացված առաջարկությունների որ հատվածն է ընդունվել, որը՝ մերժվել:

-Քաղաքացիական հասարակությունը մշտապես դժգոհ է այն հանգամանքից, որ օրենքի նախագծերը մշտապես չէ, որ քննարկվում են տարբեր ոլորտի ներկայացուցիչների կողմից: Արդյո ՞ք www.e-draft.am կայքը հնարավորություն է ստեղծում քննարկում կազմակերպել հենց առցանց տարբերակով:

-Այո, միասնական կայքը պարունակում է նաև քննարկումներ բաժին, որտեղ ներկայացվում են  քննարկման ենթակա հարցեր, որոնց վերաբերյալ պետական մարմինները ցանկանում են ստանալ հասարակության ներկայացուցիչների կարծիքը, դիրքորոշումը՝ նախքան դրանց կարգավորմանն ուղղված իրավական ակտերի մշակումը: Ի դեպ, միասնական կայքը հնարավորություն է ընձեռում նաև Վիճակագրություն բաժնի միջոցով ծանոթանալ պետական մարմինների կողմից իրականացվող  իրավաստեղծ գործընթացի վիճակագրությանը՝ ելնելով ժամանակագրական և բովանդակային ցուցանիշներից: Դա է նաև պատճառը, որ միասնական կայքի տեխնիկական լուծումները մշակվել են հնարավորինս պարզ՝ հնարավորություն ստեղծելով քաղաքացիներին առանց տեխնիկական հատուկ գիտելիքների իմացության՝ օգտվել կայքից:  Կայքը տեղեկատվական յուրահատուկ շտեմարան է հատկապես  իրավագիտության ոլորտում համապատասխան հետազոտություններ և վերլուծություններ իրականացնողներին համար, քանի որ ներկայացված նախագծերի հիմնավորումները և կից փաստաթղթերը պարունակում են համակողմանի տեղեկատվություն կոնկրետ ոլորտի իրավական կարգավորումների, բացերի, հակասությունների,  ներկայացված հնարավոր լուծումների վերաբերյալ: Այդ իսկ պատճառով ուսանողների, դասախոսների, գիտաշխատողների համար կայքը կարող է լինել արդյունավետ էլեկտրոնային գործիք որոշակի հարցի վերաբերյալ համապարփակ և բազմակողմանի աշխատանք ներկայացնելու համար: Հավելեմ նաև, որ  կայքը հնարավորություն է ընձեռում բաժանորդագրվել և  տեղեկատվություն ստանալ այն նախագծերի վերաբերյալ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում տվյալ բաժանորդի համար: Ընդ որում, բաժանորդագրվելու դեպքում նախագծի շրջանառության ողջ ընթացքի վերաբերյալ բաժանորդը պարբերական տեղեկատվություն է ստանում:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League