Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ներկայացվել են ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2016 թվականի վարկանիշավորման արդյունքները

SOCIETY

Աղվերանում տեղի է ունեցել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2016 թվականի վարկանիշավորման արդյունքների քննարկմանը նվիրված աշխատաժողով: Վարկանիշավորման հետազոտությունն իրականացրել է ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարության, ԿՏԱԿ-ի, Կրթության ազգային ինստիտուտի, Գնահատման և թեստավորման կենտրոնի, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների կրթության վարչության ներկայացուցիչներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանն իր ողջույնի խոսքում ընդգծել է այն փաստը, որ կրթության ոլորտի բոլոր օղակները տեղեկացված լինեն միմյանց արդյունքներից։ Ըստ նրա՝ հանրակրթական հաստատությունների վարկանիշավորման գործընթացում կարևորվում է ոչ միայն արդյունքների ամփոփումը, այլ նաև դրանց հիման վրա դպրոցների գործունեության բարելավումը։ ԿԱԻ տնօրենը հույս է հայտնել, որ վարկանիշավորման արդյունքները կնպաստեն հանրակրթության ոլորտի առաջընթացին։

ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը նշել է, որ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման նպատակը դպրոցների թույլ և ուժեղ կողմերի վերհանման շնորհիվ համակարգին աջակցելն է: «Մենք պատրաստ ենք ներկայացնել համեմատական ցուցանիշների վերլուծությունը, որպեսզի դպրոցներն իրենք կարողանան գնահատել սեփական խնդիրները և պլանավորեն, թե հետագա աշխատանքում ինչի վրա պետք է ուշադրություն դարձնեն»,-նշել է ԿՏԱԿ-ի տնօրենը:

Աշխատաժողովին ներկայացվել են 2016 թվականի վարկանիշավորման արդյունքների երկրորդային վերլուծության արդյունքները։

Քննարկումներ են ծավալվել 2017 թվականին իրականացվելիք վիճակագրական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ` դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի համատեքստում: Վերլուծության համար կիրառվել են 2015 և 2016 թվականների վարկանիշավորման տվյալները, որի համար ընտրվել են հանրապետության բոլոր դպրոցները՝ բաժանված ըստ գյուղական և քաղաքային բնակավայրերի: Վերլուծության ծածկույթը ներառում է շուրջ 1,379 դպրոցի, 34,991 ուսուցչի և 352,416 աշակերտի տվյալ: Վերլուծության նպատակն էր՝ պարզել աշակերտների կրթական արդյունքի կապը դպրոցական միջավայրի մի շարք գործոնների հետ: Կիրառվել է կոռելացիոն վերլուծության մեթոդ՝ համապատասխան ճշտումներով՝ կապված փոփոխականների բնույթի և բաշխվածության հետ: Աշակերտների կրթական արդյունքները սահմանվել են երկու խումբ ցուցանիշներով՝ «Հայոց լեզու», «Մաթեմատիկա» և բնագիտական առարկաների տարեկան ավարտական և միասնական քննությունների միջին գնահատականներ և հաջորդ կրթական մակարդակում կրթությունը շարունակող աշակերտների թվաքանակ: Համաձայն վերլուծության արդյունքների՝  կրթական ձեռքբերումները կապված են այնպիսի գործոնների հետ, ինչպիսիք են՝ ուսուցիչների կրթությունը, տարիքը, նախընտրությունները: Նշվել է, որ այս հանգամանքը բազմիցս ապացուցվել է միջազգային TIMSS, PIRLS, PISA հեղինակավոր հետազոտություններով: Աշակերտների արդյունքի վրա միջավայրային ազդեցության գործոնները սահմանվել են ուսուցիչների բնութագրիչներով, մասնավորապես կրթական աստիճանով և տարակարգի առկայությամբ: Որոշ վերապահումներով աշակերտների կրթական արդյունք է համարվել նաև օլիմպիադաների մասնակցող աշակերտների քանակը: Վերլուծության մեջ անդրադարձ է կատարվել նաև դպրոցի կառավարմանը վերաբերող գործոնների և աշակերտի կրթական արդյունքի կապին: Մասնավորապես, դիտարկվել է դպրոցում իրականացվող ծրագրերի քանակը և բյուջեի պլանավորումը:

ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանն աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրել է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը, որն իր մեջ ներառում է դպրոցների և մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգերը և նախատեսում է 2018 թվականին ներառել նաև նախադպրոցական ոլորտը։ Հիմնականում խոսելով դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի մասին՝ Արտակ Պողոսյանը ներկայացրել է համակարգի հնարավորությունները, որոնք են՝ հանրակրթությունը բնութագրող ցանկացած տիպի հաշվետվություններ կառուցելու, ստանալու և դրանք քաղաքականության մշակման մեջ կիրառելու ձևերը։ Համակարգը հնարավորություն է տալիս բացառել սովորողի կրկնակի հաշվառումը հանրակրթությունում, աշակերտի՝ կրթությունից դուրս մնալու վտանգը կրթության բոլոր մակարդակներում։ Բացի այդ, հաշվետվությունները բոլոր շահագրգիռ գերատեսչությունների համար հնարավորություն են ստեղծում ստանալ իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը։ Հաշվետվությունները կառուցվում են դպրոցներից հավաքագրված տվյալների հիման վրա՝ աշակերտ  /թվաքանակ, տարիք, սեռ, կրթության առանձնահատուկ պայմանի գնահատում, փախստականի կարգավիճակ, առողջությանը վերաբերող և այլ տվյալներ/, ուսուցիչ /կրթություն, վերապատրաստում, աշխատանքային փորձ, մասնագիտական փորձ և այլն/, դպրոցի շենքային պայմաններ /հիմնական և շենքի ներքին և արտաքին անվտանգությանն առնչվող տվյալներ/։ Համակարգը հնարավորություն է տալիս նաև յուրաքանչյուր դպրոցի համար ստեղծել տարիֆիկացիոն մատյան, որը հասանելի կլինի ՀՀ մարզպետարանների համար։ Համակարգի ելքային արդյունքերից են նաև ՀՀ դպրոցների անվտանգության և անձնագրերի էլեկտրոնային քարտեզները։

Աշխատաժողովի արդյունքում Երևան քաղաքի և ՀՀ մարզպետարանների կրթության վարչությունների հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ տվյալների հավաքագրման գործընթացում առավել սերտ համագործակցության վերաբերյալ։

Ամփոփելով աշխատաժողովի աշխատանքները՝ մասնակիցները ներկայացրել են մի շարք առաջարկներ՝ վարկանիշավորման համակարգի արդյունավետության բարելավման, տվյալների հավաքագրման և այլ հարցերի հետ կապված:

AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia