Բարսելոնան հայտարարել է Նելսոն Սեմեդուի տրանսֆերը ձեռք բերելու մասին
SPORTԿատալոնական «Բարսելոնան» համաձայնության է հասել պորտուգալական «Բենֆիկայի» հետ,- տեղեկացնում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը:
Պորտուգալիայի ազգային հավաքականի պաշտպան Նելսոն Սեմեդուն պաշտոնապես դարձել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ:
23-ամյա ֆուտբոլիստը հուլիսի 14-ին բուժզննում կանցնի կատալոնական ակումբում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» «Բենֆիկային» Սեմեդուի տրանսֆերի դիմաց առաջարկել է 30 մլն եվրո, սակայն լիսաբոնյան ակումբը պահանջել էր 50 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Սեմեդուն «Բենֆիկայի» կազմում անցկացրած 65 խաղերում դարձել է 3 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



