FIDE Grand Prix. Լեւոն Արոնյանը շարունակում է նահանջել
SPORTՇվեյցարիայի Ժնեւ քաղաքում շարունակվող FIDE Grand Prix երրորդ մրցաշարի 7-րդ տուրում հոլանդացի Անիշ Գիրիի հետ ոչ ոքիից հետո Լեւոն Արոնյանը 3.5 միավորով բաժանում է 7-14-րդ տեղերը:
Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Թեյմուր Ռաջաբովը, որը հավաքել է 5 միավոր: 2-3-րդ տեղերը բաժանող ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկն ու հնդիկ Պենտալա Հարիկրիշնան ունեն 4.5-ական միավոր:
Հուլիսի 13-ին կայանալիք նախավերջին՝ 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա ռուս Յան Նեպոմնյաշչիի հետ, որը 4 միավորով բաժանում է 4-6-րդ տեղերը:
Հիշեցնենք, որ նախորդ 7 տուրերում հայկական շախմատի առաջատարը տարել է մեկ հաղթանակ, կրել մեկ պարտություն եւ 5 պարտիա ավարտել ոչ ոքի: 9 տուրով անցկացվող մրցաշարին մասնակցում են 18 շախմատիստներ:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



