Yerevan, 11.May.2026,
00
:
00
BREAKING


Սկանդալային կլինի, եթե Շվեդիայում Էրդողանի դեմ հայցի հիման վրա գործ հարուցվի և ձերբակալելու հիմքեր լինեն. շվեդահայ փաստաբան

INTERNATIONAL NEWS

Շվեդ օրենսդիրների կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ ներկայացված ցեղասպանության, մարդկության դեմ ու պատերազմական հանցագործությունների իրականացման համար մեղադրանքի հիմքում, ըստ շվեդահայ փաստաբան Մարկ Սաֆարյանի, ավելի շատ քաղաքական պատճառներ են ընկած:

«Օրենսդիրները հավաքել են միջազգային կառույցների զեկույցներում տեղ գտած փաստերը, ըստ որոնց՝ 198 քաղաքացիական զոհեր են եղել, այդ թվում նաև՝ բավականին շատ երեխաներ»,- ասաց նա՝ նշելով, որ գործը Շվեդիայի դատաիրավական պրակտիկայում եզակի է, ընդհանրապես նման բան չի եղել:

Հիշեցնենք, որ 5 շվեդ օրենսդիր հայց է ներկայացրել երկրի դատախազություն՝ նշելով, որ Էրդողանը դերակատարում ունի 2015թ. ի վեր քուրդ զինյալների ու թուրքական զինված ուժերի միջև ընթացող արյունալի հակամարտության մեջ: Հայտնի է, որ Էրդողանից զատ, հայցում նշվում են Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի ու մի շարք թուրք նախարարների անուններ:

Շվեդահայ փաստաբան Մարկ Սաֆարյանը նկատեց, որ թուրք-շվեդական հարաբերությունները մշտապես լավ են եղել, դրանք սրվել են վերջին տարիներին:

«Հայոց ցեղասպանությունն ընդունելուց հետո Շվեդիայի հետ Թուրքիայի հարաբերությունները լարվել են: Դրան էլ հաջորդել է Շվեդիայի՝ գյուլենականներին ընդունելը, ինչը նույնպես զայրացրել է Էրդողանին»,- նկատեց նա:

Մարկ Սաֆարյանի խոսքով՝ այս պահի դրությամբ միայն Շվեդիայի խորհրդարանի պատգամավորները մեղադրանք են ներկայացրել, բայց դեռ ոչ մի դատախազ քրեական գործ մեղադրանքի հիման վրա չի հարուցել:

«Դեռ ոստիկանություն մեղադրանք է ներկայացվել, հայց է, ոչ մի դատախազ դեռևս դրա հիման վրա գործ չի հարուցել: Եթե դատախազը որոշի, որ հիմք կա գործ հարուցելու, բնականաբար Էրդողանին սպասվում է դատ»,- ասաց նա՝ նշելով, որ բավականին լուրջ մեղադրանք է ներկայացված և եթե քրեական գործ հարուցվի, հնարավոր է՝ Էրդողանը կալանավորվի:

Շվեդահայ փաստաբանը նշեց, որ այնուամենայնիվ չի կարծում, որ օրենսդիրների մեղադրանքի հիման վրա քրեական գործ կհարուցվի: Նրա կարծիքով՝ Շվեդիայի իշխանություններն այդքան հեռու չեն գնա, քանի որ չեն ցանկանա վերջնականապես խզել իրենց հարաբերությունները Թուրքիայի հետ:

«Երբ Շվեդիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, արտաքին գործերի նախարարը ներողություն խնդրեց և ասաց, որ ամաչում է այդ որոշման համար, ինչը շատ տարօրինակ էր. կառավարությունը պետք է լոյալ լիներ խորհրդարանի որոշումներին, չպետք է ամաչեր: Դա նշանակում էր, որ այդ երկրների հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են: Ինձ համար անակնկալ էր, որ օրենսդիրները նման նախաձեռնությամբ հանդես եկան: Եղելությունը սկանդալային կլինի, սակայն այն ժամանակ, երբ դատախազը գործ հարուցի, և Շվեդիայում նրան ձերբակալելու բոլոր հիմքերը լինեն»,- ասաց նա:

Մարկ Սաֆարյանի խոսքով՝ Շվեդիայի օրենսդիրների նախաձեռնությունը նոր թափ է տալիս Հայոց ցեղասպանության ճանաչման մասին քննարկումներին: 

«Շվեդները բավականին տեղեկացված են Հայոց ցեղասպանությունից: Հայերի նկատմամբ էլ միշտ այստեղ դրական վերաբերմունք է եղել: Այս միջադեպն էլ առիթ է տալիս մտածելու, որ եթե Թուրքիան չի պատժվել նախկինում արածի համար, շատ մեծ ռիսկ կա, որ դա կկրկնվի: Իսկ քրդերի նկատմամբ հիմա կատարվողը անցյալի կրկնությունն է: Թուրքիան Արևմուտքից ստացել է կանաչ լույս՝ անելու այն, ինչ ցանկանում է, և քանի որ նրան չեն պատժում, ինքը շարունակում է իր քաղաքականությունը: Բայց ես կարծում եմ, որ Թուրքիան պետք է պատժվի, հատուցի իր արածների համար: Շվեդ պատգամավորների քայլն էլ դրան է ուղղված»,- ասաց նա:

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another