Ցանցից ազատված կետը սպանել է իր փրկարարին
INTERNATIONAL NEWSԿանադայի ափերին՝ Սուրբ Լավրենտիի նեղուցում հյուսիսային հարթ կետը սպանել է կամավորին, որը նրան ազատել է ձկնորսական ցանցից, հայտնում է New York Times–ը։
Կանադացի ձկնորս Ջո Հաուլեթը մոտեցել է ցանցի մեջ խճճված կետին Կանադայի ձկնորսության եւ օվկիանոսների արագ արձագանքման նավով։ Նա կտրել է պարանները եւ կենդանուն օգնել ազատվել ցանցից։ Ազատված կետը ցատկել է եւ հարվածել իր փրկարարին, որի հետեւանքով տղամարդը մահացել է։
Հաուլեթը մի քանի տարի մասնակցել է կազմակերպության գործունեությանը, որը զբաղվում է հազվագյուտ կետերի փրկությամբ։ Մինչեւ զոհվելը ընդամենը մի քանի օրում նա հասցրել էր օգնել մեկ այլ կետի, որը նեղուցի նույն հատվածում ցանցի մեջ էր ընկել։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



