Վայոց ձորի Գոմք բնակավայրում տեղացել է կարկուտ, վնասվել են մոտ 30 հա բանջարաբոստանային մշակաբույսեր և 50 հա այգի
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 13-ին, ժամը 17:18-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 16:40-ից մինչև 17:15-ը Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Գոմք բնակավայրում տեղացել է կարկուտ, որի հետևանքով վնասվել են մոտ 50 հա այգի և մոտ 30 հա բանջարաբոստանային մշակաբույսեր:
Վնասի չափերը որոշելու համար համայնքապետարանում կստեղծվի հանձնաժողով:
Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, ոստիկանության ՄՎ ՕՀ օգնականին և ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ նշված տարածքը չի սպասարկվում ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



