Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Կարելի է մտածել, որ Հայաստանը պետություն չի ունեցել. մտավորականները՝ նոր սերնդի թղթադրամների պատկերների մասին

SOCIETY

 

ՀՀ Կենտրոնական բանկը հաստատել է ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների թեմաները և դրանց էսքիզների որոշման նպատակով մրցույթ hայտարարել:

Ինչպես հայտնել են ԿԲ-ում, 1000 դրամ անվանական արժեքով նոր սերնդի թղթադրամի վրա պատկերված կլինի Պարույր Սևակը, 2000 դրամանոցի վրա՝ Տիգրան Պետրոսյանը, 5000 դրամանոցի վրա՝ Վիլյամ Սարոյանը, 10 000 դրամանոցի վրա՝ Կոմիտասը, 20 000 դրամանոցի վրա՝ Հովհաննես Այվազովսկին, իսկ 50 000 դրամանոցի վրա՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը:

Ըստ ԿԲ-ի՝ թղթադրամների թեմաները նախապես քննարկվել են Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, մտավորականների հետ, հաշվի են առնվել նաև ՀՀ ԿԲ այցելուների կենտրոն քաղաքացիների ներկայացրած առաջարկները: Նշենք, որ կոմպոզիտային դրամները շրջանառության մեջ կդրվեն արդեն 2018-ին, իսկ շրջանառվող երկրորդ սերնդի թղթադրամներն աստիճանաբար իրենց տեղը կզիջեն նոր թղթադրամներին՝ սահուն կերպով դուրս բերվելով շրջանառությունից:

Tert.am-ի հետ զրույցում սակայն մտավորականներից ոմանք պարզաբանեցին, թե չեն մասնակցել որևէ քննարկման և ոչ բոլորը ողջունեցին հայ մեծանուն մտավորականների պատկերների ընտրությունը:   

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե դատելով նախատեսած դրամի վրա դրոշմված երևելիների այդ պատկերաշարքից՝ կարելի է մտածել, որ Հայաստանը չի ունեցել պետություն և ղեկավարվել է մտավորականների ու հոգևորականների կողմից: 

«Ինչպես կարելի՞ է այդքան դրամների մեջ չունենալ քաղաքական գործիչ, մենք պետություն ենք ունեցել, վերջին հաշվով Բագրատունիները Անիի պես քաղաք են թողել, ես չեմ խոսում Տիգրան Մեծի մասին, բայց Արտաշես Մեծի մասին կարող եմ  խոսել և այսօր, երբ  պատմական Հայաստանի քարտեզ ենք ներկայացնում, դա հենց Արտաշես թագավորի Հայաստանն է»,-ասաց նա: 

Տեր-Գուլանյանի համար առնվազն անհասկանալի է նաև Չարենցին Սևակով փոխարինելու որոշումը: «Իմ խորին հարգանքը Սևակի հանդեպ, բայց եթե մենք Չարենցի պես պոետին հանում ենք, ապա պետք է գոնե Տերյանը լիներ նրա փոխարեն»,- ասաց նա և համամիտ եղավ թերևս միայն Կոմիտասի պատկերը ներառելու որոշման հետ: Մերուժան Տեր-Գուլանյանը նաև նշեց, թե կարիք կա հարցը քննարկման դնելու և նշեց, որ չի մասնակցել որևէ քննարկման: 

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը նկատեց, թե նախաձեռնելով նման փոփոխություն, պետք է շատ լավ գիտակցեին, որ անպայման հասարակության ներսում կարծիքների բախում կհարուցեր:

«Տրամաբանական հարց է առաջանում, ինչո՞ւ նրանք և ոչ մյուսները և ի վերջո աշխարհի շատ երկրներում դրամանիշները փոփոխվում են, բայց դիմանկարները մնում են կայուն, օրինակ՝ ամերիկացիները հազար տեսակ փոփոխությունների են ենթարկում իրենց թղթադրամները, բայց նախագահների դիմանկարները մնում են,  ուրեմն հասկանում են, որ ցանկացած այս կարգի փոփոխություն պետք է հարցադրումներ բերի: Մշակույթի առումով, դա շատ ավելի սուր ընդգրկված է և անպայման հարց պետք է առաջանա՝ ինչո՞ւ Չարենցը և ոչ Պարույր Սևակը, ինչո՞ւ ոչ Իսահակյանը կամ Կոմիտասը»,-ասաց նա:

Հովիկ Չարխչյանի կարծիքով լավագույն լուծումը, թերևս, լիներ կամ ֆինանսիստներն ընդհանրապես հրաժարվեին որևէ նշանավոր անձի դիմանկարի օգտագործումից, կամ էլ դրանք փոխարինեին այլ պատկերով, օրինակ՝ աշխարհագրական որևէ տեղանքի, նշանավոր վայրի նկարներով: «Ինչպես օրինակ ռուսների մոտ է, որոնք իրենց  դրամներին քաղաքներից պատկերներ են ներկայացնում: Կամ պետք է այդ տարբերակը լիներ, կամ մնար անփոփոխ»,- ասաց նա: Իսկ պետական այրերի նկարներ դնելն ըստ նրա ևս մոտեցման խնդիր է:   

Նա հիշեցրեց Լենինի նկարով ռուբլին, որը կարգերի տապալումից հետո ամբողջ մշակույթի հետ դուրս մղվեց, իսկ գրողներն ըստ նրա՝ միշտ էլ մնում են, անկախ իրավիճակի փոփոխությունից: «Ես հակված եմ չեզոք պատկերների, օրինակ՝ Առաջին հանրապետության դրամները, երբ ճախարակի մոտ նստած կին էր պատկերված և որը բոլոր ժամանակների համար էր, հազար տարի էլ անցնի, ճախարակով կինը կպահվեր, կամ լինի Արարատ լեռը և որևէ մեկի մտքով չի անցնի հեռացնել»,-ասաց նա:  

Չարենցագետ, գրականագետ Դավիթ Գասպարյանը որևէ խնդիր չի տեսնում թղթադրամներին հայ մեծերի պատկերների փոփոխությունից: «Համարժեք գրողներով է փոխարինվում մեծ խնդիր չէ, հիմա ինչ վատ է Կոմիտասը լինի, Այվազովսկին: Չարենցի փոխարեն Սևակն էլ ընտրության հարց է, ոչ մի խնդիր չեմ տեսնում, նորմալ գործընթացներ են»,-ասաց նա: 

Ըստ նրա՝ դրամի կուլտուրայից մենք դեռ շատ հեռու ենք: «Տեսնո՞ւմ եք կանաչ դոլարն ինչպես է պահպանվում, դոլարը փոխում են, բայց պատկերը չի փոխվում, մեր դեպքում այդքան տեսակները փոխելն էլ մի բան չի, բայց կարևորը այդ դրամների վրա սխալներով չգրեն»,-ասաց նա:

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը թեմայի առնչությամբ իր Facebook-ի էջում կոչ է արել հեռու պետական արժեթղթերին ոչ պետական գործիչների պատկերելու սիրողական մոտեցումներից և պետական արժեթղթերին պատկերել միմիայն հայազգի պետական հզոր գործիչների:


 

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League