Մեսին ու Նեյմարը Ճապոնիայում ներկայացրել են «Բարսելոնայի» նոր համազգեստը (ֆոտո)
SPORT«Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսին ու Նեյմարը Տոկիոյում ներկայացրել են թիմի նոր համազգեստը, որի վրա կատալոնական ակումբի նոր հովանավոր ճապոնական Rakuten ընկերության տարբերանշանն է, փոխանցում է Daily Mail-ը:
Շնորհանդեսին մասնակցել են նաեւ Ժերար Պիկեն ու Արդա Թուրանը:
Rakuten-ը ինտերնետային առեւտրով զբաղվող խոշորագույն ընկերություններից մեկն է աշխարհում: Քառամյա պայմանագրով «Բարսելոնան» ընկերությունից կստանա տարեկան 55 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն արդեն վերադարձել են արձակուրդից եւ վերսկսել մարզումները, սակայն Մեսին ու Նեյմարը դեռ չեն միացել թիմին:



1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



