Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Գեւորգ Սաֆարյանը ՔԿՀ-ում ֆիզիկական բռնության ենթարկվելու մտավախություն ունի. նրան այլ խուց են տեղափոխում

SOCIETY

«Տոնածառի գործով» 2 տարի ազատազրկման դատապարտված ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը քրեակատարողական հիմնարկում ֆիզիկական բռնության ենթարկվելու մտավախություն ունի: Այս մասին հայտարարություն են տարածել Գեւորգ Սաֆարյանն ու նրա շահերի պաշտպան Տիգրան Եգորյանը:

«Գեւորգ Սաֆարյանի հետ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում առանձնատեսակցության ընթացքում նա հայտնեց, որ 2017թ հուլիսի 11-ին, երբ լրացել է իր նկատմամբ կիրառված տասնօրյա ապօրինի տույժի ժամկետը նրան որոշել են տեղափոխել թիվ 31 խուց, որը գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հիմնական մասնաշենքում, ուր դեռեւս 2016թ. հունվարին Գեւորգ Սաֆարյանի գործունեությամբ պայմանավորված խնդիրներ են առաջացել վերջինիս եւ որոշ «հանցավոր աշխարհի» ներկայացուցիչների միջեւ ընդհուպ մինչեւ Գ.Սաֆարյանի նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառում: Հիշյալ հանգամանքը եւ իրադարձությունները՝ Գ.Սաֆարյանի կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը, հաշվի առնելով նույն քրեակատարողական հիմնարկի վարչակազմը որոշում էր ընդունել Գ.Սաֆարյանին տեղափոխել առանձնացված մասնաշենք, ուր հիշյալ անձանց հետ շփումները ավելի սահմանափակ են:

Գ.Սաֆարյանն առարկել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հիմնական մասնաշենք տեղափոխելու կապակցությամբ բացատրելով, որ դեռեւս 2016թ-ի հունվարից տեղափոխվել առանձնացված 6-րդ մասնաշենք, որտեղ պահվում են այն կալանավորված անձիք, ում նկատմամբ «քրեական աշխարհը» ունի թշնամական վերաբերմունք: Մասնավորապես նշելով, որ իր նկատմամբ այդ թշնամական վերաբերմունքը ձեւավորվել է իր հասարակական-քաղաքական գործունեության արդյուքնում: ՔԿՀ-ի ղեկավարությունը համարել էր, որ իր կյանքին եւ առողջությանը կարող է վտանգ սպառնալ, եթե ինձ տեղափոխեն կալանավորների պահման ընդհանուր մասնաշենք, որտեղ հիմնականում պահվում են կալանավորներ, որոնք պահպանում են հանցավոր աշխարհի կյանոններն ու վարք ու բարքը:

2016թ. հունվար ամսին տեղի ունեցած միջադեպերի էությունն այն էր, որ Գ.Սաֆարյանի նկատմամբ փորձում էին հաշվեհարդար տեսնել հիշյալ հանցավոր տարերը, որոնք իրական եւ էական ազդեցություն ունեն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ընդհանուր եւ հիմնական մասնաշենքում եւ վայելում են քրեակատարողական հիմնարիկի վարչակազմի օժանդակությունը: Քրեական աշխարհի տարբեր ներկայացուցիչներ, Գ.Սաֆարյանի փոխանցմամբ բազմիցս սպառնացել են, որ եթե երբեւէ նրան տեղափոխեն հիմնական մասնաշենքի որեւէ խուց, ապա նրա նկատմամբ հաշվեհարդար կտեսնեն: Որպես հաշվեհարդարի պատճառ ի թիվս այլոց նշել են այն, որ Գ.Սաֆարյանի հրապարակային ելույթներում նա պահանջել է, որ հանրության ուշադրության կետրոնում եղած տարբեր քրեական գործերով (այդ թվում «Հարսնաքարի» հայտնի գործով) իրականացվի արդյունավետ քննություն, պարզվեն բոլոր հանցագործները եւ նրանք դատապարտվեն խիստ պատիժների: Այս ամենի մասին շատ ավելի հանգամանորեն Գ.Սաֆարյանը նշել է իր բացատրության մեջ՝ տրված ՔԿՀ –ի աշխատակցին:

Այնուհետեւ Գ.Սաֆարյանին հայտնեցին, որ նրան ենթարկում են նոր տույժի՝ 10 օր ժամկետով պատժախուց, նշելով որ պատճառ է հանդիսանում ՔԿՀ աշխատակիցների օրինական պահանջներին ենթարկվելը, ինչի կապակցությամբ Գ.Սաֆարյանը առարկել է ասելով, որ օրինական չէ այն պահանջը, որը վտանգում է իր կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ հակասում է ՔԿՀ ղեկավարության նախորդ որոշմանը, որի համաձայն իր պետք է պահեն առանձնացված մասնաշենքում հիշատակված պատճառներով: Այնուամենայնիվ Գ.Սաֆարյանին տեղափոխեցին պատժախուց, որից հետո ներկայացրեցին արձանագրությունը/որոշումը, սակայն տեղեկանալով, որ Գ.Սաֆարյանը ցանկանում է առարկություններ գրառել այդ կապակցությամբ, փաստաթուղթերը նրան չեն տրամադրում եւ նշում, որ նա հրաժարվել եմ դրանք ստորագրելուց:

Այժմ Գ.Սաֆարյանը լուրջ մտավախություն ունի, որ հաշվի առնելով նախորդ փորձառությունը եւ գործելավոճը, որ պատժախուց կտեղափոխեն տարբեր քրեական տարերի, իբր նրանց նկատմամբ կիրառած տույժի շրջանակներում, ինչի իրական նպատակն է լինելու իր նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար կազմակերպելը: Գ.Սաֆարյանը համոզված է, որ այս տասօրյա տույժին հետեւելու են նոր տասօրյա տույժեր եւ իրեն շարունակաբար պահելու են պատժախցում, կամ ուժով տեղափոխելու են հիմնական մասնաշենքի որեւէ խուց, որտեղ անխուսափելիորեն տեղի կունենա հանցավոր տարերի կողմից ֆիզիկական հաշվեհարդար:

Նշված իրադարձությունների կապակցությամբ Գ.Սաֆարյանը պահանջել է, որպեսզի տեղեկացնեն իր պաշտպանին այդ ամենի մասին, ինչպես նաեւ, որ նա ցանկանում եմ նրան տեսակցել, ինչը մերժվել է:

Տեղեկացնենք նաեւ, որ 12.07.2017թ. Գ.Սաֆարյանին այցելել են ՄԻՊ աշխատակիցները եւ արձանագրել այս ամենը եւ իր բացատրությունները: Գ.Սաֆարյանը նաեւ դիմում է ներկայացրել Մարդու Իրավունքների Պաշտպանին»,-ասված է հայտարարությունում:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League