Ասիական զարգացման բանկը կֆինանսավորի Հայաստանի դպրոցների սեյսմակայունության ապահովմանը
INTERNATIONAL NEWSԿառավարությունը հաստատեց «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում» ընդգրկված դպրոցների ցանկը, որոնք ենթակա են առաջնահերթ կարգով ուժեղացման և/կամ նորի կառուցման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ դրանք համարվում են սեյսմիկ անվտանգության տեսակետից բարելավման անհրաժեշտություն ունեցող առաջնահերթ դպրոցներ:
Աշխատանքները կիրականացվեն Ասիական զարգացման բանկի ծրագրով՝ բանկից ստացված 88.5 մլն և կառավարության տրամադրած 18.5 մլն դոլարով: Ծրագիրն ակնկալվում է ավարտին հասցնել մինչև 2020 թվականի նոյեմբեր: Այդ միջոցներով կհիմնանորոգվի նաև 46 դպրոց:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



