Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Նալբանդյան-Մամադյարով հանդիպման կայանալուց բացի այլ արդյունք պետք չէր սպասել. քաղաքագետ

SOCIETY

։ ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը չի լուծելու, և խնդիրն ունակ են լուծել միայն Հայաստանն ու Ադրբեջանը։ 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ 
Նրա պնդմամբ, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը չի կարող բացառել կրակոցները սահմանին։ 
«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքը հանդիպման կայանալն էր։ Մենք առաջին հերթին տեսնում ենք, որ գործընթացը շարունակվում է, իսկ երկրորդը՝ ադրբեջանցիները չեն չեղարկել հանդիպումը՝ չնայած որ դրանից առաջ «կայծ» էր եղել։ Այլ արդյունքներ ես չեմ տեսնում Նալբանդյան-Մամադյարով հանդիպումից, և չէր էլ կարող լինել։ Ինձ համար շատ տարօրինակ է, որ Ադրբեջանից իրոք սպասում են համաձայնություն ստանալ սահմանին դեպքերի առթիվ քննություն կատարելու վերաբերյալ։ Ադրբեջանը միշտ էլ ընդդիմացել է այդպիսի համաձայնություններին»,- ասաց քաղաքագետը և հավելեց, որ վիեննական և սանկտ-պետերբուրգյան պայմանավորվածությունը այս հանդիպման ժամանակ կյանքի կոչելն ամենաքիչը շատ լուրջ աշխատանքներ և ճնշումներ է ենթադրում Ադրբեջանի վրա։ 
Նրա խոսքով՝ նմանատիպ հանդիպումների իմաստն այն է, որ բանակցությունների գործընթացը շարունակվի։ Այս գործընթացը համարվում է ապահովության ֆորմատներից մեկը՝ այն միջազգայնացնում է կոնֆլիկտը և ներգրավում է այլ երկրների ներկայացուցիչների։  
«Իրավիճակը, որտեղ նույն սենյակում հանդիպում են ոչ միայն հայ և ադրբեջանցի, այլև ամերիկացի, ֆրանսիացի և ռուս, հանգեցնում է նրան, որ պահպանվում է մի միջազգային գործընթաց»,- ասաց Իսկանդարյանը։ 
Քաղաքագետի պնդմամբ, Ադրբեջանն իսկական պատերազմի պատրաստ չէ, բայց մյուս կողմից էլ հայկական կողմի վրա ինչ-որ ճնշումներ է գործադրում։ 
«Սպասել, որ բանակցությունները կարող են բացառել կրակոցները՝ ճիշտ չէ, այդպիսի սպասելիքներ չպետք է լինեն։ Բանակցային ողջ գործընթացի ժամանակ կրակոցներ եղել են Ադրբեջանի կողմից։ Նրանք միշտ էլ կրակել են, այլ հարց է, որ ինչ-որ մի ժամանակահատված սկզբունքորեն ավելի քիչ, իսկ վերջին մի քանի տարին անընդհատ ավելանում են»,- ասաց քաղաքագետը և հավելեց, որ Մինսկի գործընթացը գոյություն ունի ճնշումներով, որոնք միմյանց վրա գործադրում են և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերը։  
Նրա պնդմամբ, բանակցությունների գործընթացը չի կարող կանգնեցնել այն, ինչ կատարվում է սահմանին։ Բանակցությունները կշարունակվեն, բայց դրանք չեն լինի հիմնախնդրի լուծմանն ուղղված՝ դրանց նպատակը հենց բանակցային ձևաչափը պահպանելը կլինի։ 
«Բանակցությունների ընթացքում կլինեն Ադրբեջանի վրա ազդելու փորձեր, որպեսզի ամենաքիչը նվազեցվի բռնության աստիճանը։ Բռնության աստիճանն այսօր մոտավորապես այնպիսին է, ինչպիսին եղել է 2015 թվականին։ 2016 թվականին ավելի շատ էր և սուր, բայց ռիսկ, որ այդ աստիճանը կբարձրանա, դեռ կա»,- նշեց Իսկանդարյանը։  
Հուլիսի 11-ին Բրյուսելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերինախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամադյարովը։

 

AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia