Մարատ Իզմայլովը խոսել է Մոսկվայի «Արարատ»-ի մասին
SPORTՄոսկվայի «Արարատ»-ի ֆուտբոլիստ, Ռուսաստանի հավաքականի նախկին անդամ Մարատ Իզմայլովը խոսել է հայկական նորաստեղծ ակումբի մասին:
«Հաճելի զարմանք ապրեցի, երբ տեսա ամեն ինչ «Արարատ»-ում: Բոլորը բարի են, սիրելի, ուրախ: Առաջին օրվանից, երբ սկսեցի ծանոթանալ ակումբի հետ, իմ մեջ զգացի կոլեկտիվի մասնիկ: Կարծես շատ վաղուց եմ խաղում այս ակումբում: Ինձ այստեղ դուր է գալիս ամեն ինչ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Իզմայլովը:
Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը հիմնվել է 2017 թվականի մարտին: Այն ստեղծվել է Ռուսաստանի մայրաքաղաքի հայ երիտասարդների ասոցիացիայի աջակցությամբ: Թիմը հանդես է գալիս Ռուսաստանի առաջնության երրորդ դիվիզիոնի «Մոսկվա» գոտում, իսկ հանդիպումներն անցկացնում է «Սպարտակովեց» մարզադաշտում:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



