«Վանաձոր» ՔԿ հսկիչ անցագրային կետի ետնամասից արգելված դեղահաբեր են հայտնաբերվել
SOCIETYՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հսկիչ անցագրային կետի ետնամասից հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթաթված ծխախոտի2 տուփ, որոնց մեջ առկա էին 75 դեղապատիճ, 3,7 գրամ քաշով կանաչավուն զանգված, 3-ական 3մլգ. և 1մլգ. տարողությամբ մեկանգամյա օգտագործման ներարկիչներ, մեկանգամյա օգտագործման ներարկչի 16 ասեղ և «B-8» գրառմամբ 4 դեղահաբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



