Բավարիա տեղափոխվելուց առաջ Խամեսը երկարաձգել է պայմանագիրը Ռեալի հետ
SPORT«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը նոր պայմանագիր է կնքել «Արքայական ակումբի» հետ` նախքան թիմից հեռանալը:
Այս մասին հայտնում է «Marca»-ն:
Հուլիսի 11-ին կոլումբացի ֆուտբոլիստը երկու տարվա վարձակալության հիմունքներով տեղափոխվել է «Բավարիա»: Մյունխենցիները նրա տրանսֆերը կարող են գնել 40 մլն եվրոյի դիմաց:
Աղբյուրի փոխանցմամբ, «Բավարիա» տեղափոխվելուց առաջ Խամեսը «Ռեալի» հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2021 թվականը: Մադրիդցիները գնացել են այդ քայլին, որպեսզի պահպանեն ֆուտբոլիստին, եթե մյունխենցիները որոշեն հետագայում չգնել նրա տրանսֆերը:
Ֆուտբոլիստի նախկին պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ էր մինչև 2019 թվականի ամառը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



