Yerevan, 27.March.2026,
00
:
00
BREAKING


Նոր գլխացավանք` Սաուդյան Արաբիայի համար

INTERNATIONAL NEWS

Երեկ լիբանանյան «Ալ–Մայադին» հեռուստաընկերությունը հաղորդել էր, թե Վաշինգտոնում Քաթարի դեսպանատունը դիվանագիտական փաստաթղթեր է տրամադրել իր երկրի ԱԳ նախարար Մոհամմեդ Բին Աբդոլռահման Ալ–Սանիին, որոնցով ապացուցվում է, որ Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ բեն Սալմանը և Էմիրությունների արքայազն Մոհամմեդ Բին Զայեդ Ալե–Նահյանը սատարում են Ալ–Քաիդային ու ԴԱԻՇ–ին: Դրանցում առկա է նաև ԱՄՆ ֆինանսների փոխնախարարի մտահոգությունը Ալ–Քաիդայի և ահաբեկչական այլ խմբավորումների հետ նորաթուխ գահաժառանգ Բեն Սալմանի կապի վերաբերյալ, ինչպես նաև՝ Արաբիայի անվտանգության ու հետախուզական կազմակերպության ղեկավար Խալեդ Բին Ալի Բին Աբդոլլահ Ալ–Համիդանի կողմից Ալ–Քաիդայի եմենական թևի պարագլուխներ Ալի Աբքարի ալ–Հասանին և Աբդուլլա Ֆեյսալ Ահդալին (երկուսն էլ ի դեպ, ամերիկյան, այսպես կոչված, սև ցուցակում են ներառված) հատկացված ֆինանսական ահռելի օժանդակության մասին:

Ցավոք, Քաթարի ամերիկյան դեսպանատան կայքում որևէ ապացույց չգտանք իսկապես սկանդալային այս տեղեկության վերաբերյալ, իսկ հեղինակավոր արևմտյան լրատվամիջոցներն ավելի շատ կենտրոնացած էին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի քաթարյան այցերի վրա, որի ընացքում երկուսն էլ Ծոցի երկրներին կոչ են արել խուսափել հնարավոր ռազմական էսկալացիայից՝ խնդիրը միակ լուծումը բանակցությունները դիտարկելով: Ճիշտ է՝ շատերը շփոթված էին և նույնիսկ սկանդալային էին համարում Թիլերսոնի հայտարարություններից մեկը, որով նա Քաթարի դիրքորոշումը հստակ և տրամաբանական էր որակել, սակայն, ոչ մի խոսք չկար վերոնշյալ փաստաթղթի վերաբերյալ, ինչին նաև եգիպտական առաջատար «Ալ–Բադիլ» թերթն էր անդրադարձել:

Ըստ այդմ՝ խոսքն իրականում ոչ թե մեկ, այլ մի քանի փաստաթղթերի մասին է, որոնք ԱՄՆ պետդեպարտամենտից են Քաթարի դեսպանատան ձեռքն ընկել: Իբր՝ դեռ 2016–ի հոկտեմբերին է դեսպանատունը դրանք փոխանցել իր կառավարությանը, այդ մասին նաև Global research–ն է ոչ վաղ անցյալում գրել՝ մանրամասն անդրադառնալով ԱՄԷ–ի և սաուդիների՝ ահաբեկչության հետ կապերին: Այդ թվում՝ ֆինանսական: Իհարկե, Global research–ը խնդրին անդրադարձել էր բացառապես բրիտանական Հենրի Ջեքսոնի փորձագիտական կենտրոնի հրապարակած զեկույցի շրջանակներում, սակայն, փաստն այն է, որ միջազգային հանրային կարծիքն այժմ կարող է Քաթարի օգտին փոխվել՝ միաժամանակ սասանելով նաև Բրիտանիայի ու ԱՄՆ–ի հեղինակությունը, որոնք այս ամենն իմանալով՝ շարունակում են բարեկամությունը և նոր ռազմական պայմանագրեր են կնքում Քաթարին ահաբեկչության մեջ մեղադրող, բայց ահաբեկիչների հետ գուցե Դոհայից առավել սերտ կապեր ունեցող Ծոցի երկրների ու հատկապես՝ Արաբիայի հետ:

Համենայն դեպս, գոնե Բրիտանիայում նման հանրային տրամադրություն կա, որտեղ սարսափած են այն փաստից, որ Սալման թագավորն իրենց երկրում միայն չորս միլիարդ դոլար է ծախսել շուրջ 110 մզկիթներ կառուցելու համար, որոնցից 67–ը շահագործման է հանձնվել ընթացիկ 2017–ին: Սա հստակ և աճող կապ է ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև Եվրոպայում և մասնավորապես՝ Բրիտանիայում ծաղկող ահաբեկչության, ինչպես նաև՝ ահաբեկչության ու սալաֆիզմի/վահաբականության միջև՝ Հենրի Ջեքսոնի փորձագիտական կենտրոնի այս տեսակետը լայն պաշտպանություն է գտնում արդեն շատերի շրջանում:

 

Գոհար Սիմոնյան

Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes