Մրգեր եւ բանջարեղեն, որոնք նպաստում են գիրանալուն
LIFEՈչ մի ուտելիք, որպես այդպիսին, չի նիհարեցնում: Եթե սնվում եք, նշանակում է՝ որոշակի քանակությամբ կալորիա եք օգտագործում, ինչը չի կարող չազդել ձեր քաշի վրա: Այլ հարց է, թե ինչ եք ուտում:

Բոլորս գիտենք, որ ավելորդ քաշ ունեցող մարդիկ պետք է խուսափեն յուղոտ սննդից, հացաբուլկեղենից՝ փոխարենն օգտագործելով բանջարեղեն եւ մրգեր: Բայց արդյո՞ք բոլոր մրգերն են այս դեպքում հարմար: Դուք կարծում եք, որ եթե երեկոյան մեկ բանան ուտեք, սարսափելի ոչինչ չի՞ լինի: Սխալվում եք: Ստորեւ ներկայացնում ենք այն մրգերի ու բանջարեղենի ցանկը, որոնք դիետոլոգները խորհուրդ չեն տալիս ուտել դիետա պահելիս:

Բանն այն է, որ որոշ մրգեր եւ բանջարեղեններ պարունակում են, այսպես կոչված, «վատ» ածխաջրեր: Ածխաջրերը մեծացնում են արյան մեջ շաքարի քանակությունը, այլ կերպ ասած՝ հիպերգլիկեմիա (գերշաքարայնություն) են առաջացնում: «Լավ» եւ «վատ» ածխաջրերը տարանջատվում են գլիկեմիկ ինդեքսով: Այն ածխաջրերը, որոնց գլիկեմիկ ինդեքսը 50-ից բարձր է, օրգանիզմի համար վնասակար են համարվում, այսինքն՝ դրանք «վատ» ածխաջրերն են: Ներկայացնում ենք դրանց ցանկը:

Կարտոֆիլ, խաղող, եգիպտացորեն, ստեպղին, բանան, սեխ, ճակնդեղ, դդմիկ, ձմերուկ, դդում, սպիտակ բողկ, խուրմա:



