Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպանին
POLITICSՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հուլիսի 12-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով դեսպանին՝ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա մի շարք ուղղություններով համագործակցությունը և ընդգծել, որ արդարադատության ոլորտում փոխգործակցությունը խորացնելու ամուր հիմքեր կան:
Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան շնորհակալություն է հայտնել Դավիթ Հարությունյանին ընդունելության համար և նախարարի հետ քննարկել քրեական գործերով իրավական փոխօգնության վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու հնարավորությունը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



