Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Հատատեղի տրամադրումից մինչև ապօրինի ծառահատումներ. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայանտառ» ՊՈԱԿ–ի անտառների և անտառային հողերի օգտագործման բաժնի պետ Արա Մեջլումյանը «Փաստի» հետ զրույցում մանրամասնեց, թե իրականում ինչպես է մասնավորին հատատեղի թույլտվություն տրամադրվում և ինչպես է հետագայում կազմակերպվում անտառների ծառերի կտրման գործընթացը:

Ըստ այդմ, հատատեղը, անտառի կառավարման պլանով սահմանված վայրն է, որտեղից թույլատրվում է ծառահատում իրականացնել: Հատման թույլտվություն տալուց առաջ, սակայն, այն նախօրոք առանձնացվում է «Հայանտառ» ՊՈԱԿ–ի մասնագետի կողմից: Ուսումնասիրության ժամանակ ֆիքսվում է, թե տվյալ հատվածում ինչ ծավալի և տեսակի ծառեր կարելի է կտրել: Հետո հաշվառում են այդ ծառերը, ներկվում են և համարակալվում: Դրանից հետո իրականացվում են հատման աշխատանքերը, որը ըստ կարգի պետք է իրականացվի անտառապահի վերահսկողությամբ: Բայց մինչ ծառերը հատելը անհատները կամ կազմակերպությունները համապատասխան փաստաթղթերը ձեռք են բերում անտառտնտեսությունից՝ կատարելով անհրաժեշտ վճարումները, որի առկայության դեպքում միայն հնարավոր կլինի սեփական ուժերով կտրել և անտառից տանել հատված փայտանյութը: Իսկ անտառապահի կողմից իրականացվում է հսկողությունը: Այսինքն` հատված ծառերը՝ շինափայտից մինչև վառելափայտ, ուսումնասիրության են ենթարկվում, տեսակավորվում, չափագրվում և նոր միայն այն տեղափոխվում է անտառից:

«Որոշակի փաստաթղթեր կան, որոնք բավականին շատ են: Ես չեմ բացառում, թե՛ անտառապահի, թե՛ տեսչության կամ իրավապահ մարմինների հետ համաձայնության գալու միջոցով ապօրինի ծառահատումներ իրականացնելու հավանականությունը: Մենք հնարավորինս պայքարում ենք այդ երևույթների դեմ, բայց որևէ մեկը չի մտածում, որ անտառը բաց երկնքի տակ փայտանյութի «պահեստ» է, որը չունի ոչ պարիսպ, ոչ պատնեշ, որտեղ ցանկացած մարդ կարող է մտնել և դուրս գալ: Ողջ պատասխանատվությունը մնում է անտառապահի վրա, բայց կարևոր է հասկանալ, որ բոլորն էլ իրենց խնդիրներն ունեն անտառի պահպանության հարցում, և՛ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, և՛ ուժային կառույցները: Բայց, ցավոք սրտի, բոլորը հայտնվում են միայն այն ժամանակ, երբ արդեն ապօրինի հատում է իրականացված լինում: Բոլորը մեղադրում են միայն անտառապահին: Դրա փոխարեն, եթե բոլորը օրենքով շարժվեն, թե՛ մարդկանց իրավունքները կպահպանվեն, և թե՛ անտառի: Չէ՞ որ տեղական ինքնակառավարման մարմնի կամ համայնքի ղեկավարն առաջինն ինքն է այդ ամենը տեսնում: Եվ եթե տվյալ գյուղի հարակից անտառում չկա հատատեղ, ապա ինքը առաջինը պետք է միջոցներ ձեռնարկի, բայց ոչինչ էլ չեն անում»,– ասաց Ա. Մեջլումյանը:

Նա ընդգծելով 90–ական թվականների ցուրտ ու մութ տարիները, հիշեցրեց, որ այն ժամանակվանից անտառը թե՛ երկրին, թե՛ ժողովրդին է պահել, բայց հիմա ժամանակն է, որ մենք պահենք մեր անտառները, որպեսզի, Աստված մի արասցե, մի օր եթե պետք լինի, անտառը նորից կարողանա պահել մեր ժողովրդին:

«Անտառը վերաբեմունք է պահանջում և չի կարելի այնտեղից միայն վերցնել: Ժամանակն է անցնել առանց ծառահատումների ծրագրի: Հայաստանը կարո՞ղ է նման քաղաքականություն վարել: Դրա համար նախ հարկավոր է ուսումնասիրել, թե սահմանամերձ գյուղերի բնակչությանը կարողանո՞ւմ ենք ապահովել այլ էներգակիրներով, թե՞ ոչ: Եվ եթե դա հնարավոր լինի, ապա մենք պատրաստ ենք որևէ ծառ չկտրել և բոլորս պայքարենք ապօրինի ծառահատումների դեմ: Առանց այն էլ «Հայանտառի» հասանելիք հատատեղային տարեկան ֆոնդը 40 հազար խորանարդ մետր է, բայց մենք 25–27 հազարը չենք գերազանցում»,– ասաց մասնագետը:

Անտառների և անտառային հողերի օգտագործման բաժնի պետը նաև նշեց, որ անտառներում միշտ տեղի են ունենում նաև ինչպես քամատապալ երևույթներ, այնպես էլ ապօրինի հատումներ: Եվ այն տեղը, որը պետք է օրենքով հատկացվեր որպես հատատեղ, երբեմն ձնաջարդի, քամիների կամ ապօրինի հատումների պատճառով դառնում է հատատեղ հատկացնելու համար ոչ պիտանի տարածք: Եվ դա հաշվի առնելով է, որ անտառտնտեսությունը սահմանված ծավալով հատումներ չի իրականացնում և արդյունքում 40 հազարի օրինական ֆոնդը հասցրել է 25–27 հազարի:

Նա նաև չկարողացավ ասել, թե ապօրինի հատումներ իրականացնողները օրվա հացի խնդի՞րն են լուծում, թե՞ դրանով հարստանում են, բայց որ երևույթը նաև իրենց է անհանգստացնում, փաստ է: Ի դեպ, թափուկները գյուղացիներին տրամադրվում է անվճար, բայց հավանաբար դա բավարար չէ:

Նա կոչ արեց նաև բոլոր քաղաքացիներին՝ միահամուռ ուժերով պայքարել անտառը պահպանելու համար, բայցև խորհուրդ տվեց, որ մինչև «անտառից սղոցի ձայները չեն դադարում» և նման արտահայտություններ թմբկահարելն ու բնապահպանների կողմից աղմուկ բարձրացնելը, անտառտնտեսությունից ճշտել, թե հատված ծառերն օրինակա՞ն, թե անօրինական ճանապարհով են հատվել:

«Բնապահպանները հրաժարվում են մեր այս առաջարկից: Իսկ եթե որևէ մեկը մտածում է, որ ապօրինի ճանապարհով կարելի է հատատեղի թույլտվություն ստանալ, ապա տեղեկացնեմ, որ այդ թույլտվությունը ստանալու համար այնքան փաստաթուղթ է պահանջվում, որը չի պահանջվում մեկ այլ գործառույթի ժամանակ: Մինչև Գյուղնախարարությունը և մնացած մասնագետները բոլոր թղթերը չեն նայում, չեն ուսումնասիրում տվյալ տարածքի ու ծավալի ծառ հատելու հիմնավորումները, չեն հաստատում, «Հայանտառին» թույլտվություն չեն տալիս: Բացի այդ, մեր գործունեությունը ստուգվում է և՛ բնապահպանական պետական տեսչության, և՛ անտառային պետական մոնիթորինգային կենտրոնի, և՛ մեր կողմից: Հսկողությունն իրականացնում են նաև և՛ Գյուղատնտեսության նախարարությունը, և՛ իրավապահ մարմինները, և՛ հասարակական կազմակերպությունները»,– ասաց Ա. Մեջլումյանը:

Նրա խոսքով` բոլորը գալիս են հատատեղ ստուգում, բայց որևէ մեկը չի կարողանում ասել, որ հատատեղում ապօրինի հատված դեպք է արձանագրել: Նման բան չկա, համոզված է մասնագետը, բայցև չի հերքում, որ անտառի մնացած տարածքներում կան ապօրինի հատումներ:

«Մեկ անտառապահին բաժին է ընկնում մի քանի հազար քառակուսի մետր անտառ: Պատկերացրեք, մի անտառապահ է ու անտառ տանող 15–20 ճանապարհ, իսկ անտառապահը փոխադրման միջոց չունի: Եվ այդ պայմաններում ինչպե՞ս կարող է հասցնել բոլոր ճանապարհները միաժամանակ հսկել: Ու քանի դեռ այս վիճակն է, ապօրինի հատումները միշտ էլ կլինեն»,– ասում է Ա. Մեջլումյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ հիմա անտառի հարցը գտնվում է ՀՀ նախագահի և վարչապետի, նախարարի ուշադրության ներքո, և արդեն նրանց կողմից հանձնարարականներ կան հարցի հանդեպ առավելագույն հսկողություն սահմանելու մասին: Նախատեսվում է բարեփոխել և՛ կառավարման համակարգը և շատ այլ հարցեր ևս, որը ըստ «Հայանտառ» ՊՈԱԿ–ի անտառների և անտառային հողերի օգտագործման բաժնի պետի, մինչև այս տարեվերջ կստանա իր լուծումը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League