Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Երևանյան լճի մոտ տաքսին մոր աչքի առաջ վրաերթի է ենթարկել և մահ պատճառել 14-ամկյա դստերը

SOCIETY

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ ավարտվել է Տիգրան Աղաբաբյանի գործի դատական քննությունը:

55-ամյա Տիգրան Աղաբաբյանին մեղադրանք էր առաջադրվել մահվան ելքով վրաերթ կատարելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնել-հեռանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի  242 հոդվածի 2-րդ մասով և 244 հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունվարի 11-ին, ժամը 16-ի սահմաններում Տիգրան Աղաբաբյանն իրեն ամրակցված «Ռենո Լոգան» մակնիշի տաքսիով ընթացել է Երևանի Բագրատունյաց պողոտայով: Հասնելով թիվ  3 էլեկտրական սյանը՝ Տիգրան Աղաբաբյանը, ըստ մեղադրանքի, խախտել է ՃԵԿ-ի համապատասխան կետի և համապատասխան օրենքի պահանջները՝ ի վիճակի լինելով հայտնաբերել երթևեկելի մասով  համընթաց ուղղությամբ դանդաղ քայլող հետիոտն՝ 14-ամյա Շուշանիկ Ի.-ին, միջոցներ չի ձեռնարկել մեքենայի արագությունն իջեցնելու, մեքենան կանգնեցնելու համար՝ իրեն զրկելով վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորությունից:

Նա, ըստ մեղադրանքի, առանց արգելակման՝ մեքենայի առջևի մասով վրաերթի է ենթարկել աղջկան, անզգուշությամբ պատճառել է մահ, ապա թողել է պատահարի վայրն ու հեռացել է: Գործի դատական քննության նախապատրաստական փուլում ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել, նույնիսկ միջնորդել է արագացված կարգով քննել գործը, բայց հետո նշել է, թե իրեն մեղավոր չի ճանաչում: Տուժող աղջկա մայրը հայտնել է, որ դեպքի օրն ինքը անչափահաս երեխաների՝ Շուշանիկի ու Հայկի հետ գտնվել է Երևանի Բագրատունյաց պողոտայում: Մայթը ծածկված էր ձյունով, մաքրված չէր, այդ պատճառով քայլել են Բագրատունյաց պողոտայով դեպի Արտաշիսյան փողոցի կողմը տանող ուղեմասի աջ եզրային հատվածով:

Հայկը քայլել է իր աջ կողմով՝ մայթի ձյունածածկ հատվածով, իսկ Շուշանիկը՝ իր ձախ կողմով: Երևանյան լճի մոտի կամրջի սկզբնամասում իր համար անսպասելի կերպով Շուշանիկը վրաերթի է ենթարկվել Սեբաստիա փողոցի կողմից Բագրատունյաց պողոտայով դեպի Արտաշիսյան փողոց ընթացող սպիտակ տաքսու կողմից: Վրաերթից հետո մեքենան կանգնել է, երկու հոգի իջել ու փորձել են օգնել Շուշանիկին, իսկ վարորդը տաքսին  հետընթացով մոտեցրել է իրենց: Բայց հետո այդ մեքենան հեռացել է… Շուշանիկին տեղափոխել են հիվանդանոց, բայց նրան փրկել չի հաջողվել:

Վկա Սամվել Թ.-ն հայտնել է, թե դեպքի օրը զանգել է իր ծանոթ տաքսու վարորդ Տիգրանին, խնդրել է իրեն ու քեռուն Արին Բերդի փողոցից տանել «Էրեբունի» օդանավակայանի մոտ գտնվող հանրակացարան: Տիգրանն իրենց տարել, իջեցրել է հանրակացարանի շենքի մոտ: Պայմանավորվել են, որ մի քանի ժամ հետո նա կգա իրենց հետևից ու նորից կտանի Արին Բերդի փողոց: Բարեկամի տանը իրենք հաց են կերել, խմել են

: Զանգել են տաքսու վարորդին ու կանչել են՝ իրենց տուն տանելու: Ինքը նստել է վարորդի կողքին, իսկ բարեկամը նստել է հետևի նստատեղին: Երբ ընթացել են Բագրատունյաց պողոտայով, իր համար անսպասելի՝ մեքենայի առջևի աջ հատվածից լսել է հարվածի ձայն ու նկատել է աջ կողմի հետին տեսանելիության հայելու ուղղությամբ շպրտվող մարմին: Վարորդը՝ Տիգրանը, արգելակել ու կանգնեցրել է մեքենան: Ինքն ու բարեկամն իջել են մեքենայից, գնացել են վրաերթի ենթարկված երեխայի կողմը: Երեխան անգիտակից վիճակում էր: Նրա կողքին գտնվող կնոջ բղավոցից հասկացել է, որ նա երեխայի մայրն է…

Ինքն ու քեռին փորձել են օգնություն ցույց տալ երեխային՝ ուշքի բերել, բայց չեն կարողացել: Ինքը ձայն է տվել տաքսու վարորդին՝ պահանջելով մեքենան հետընթացով մոտեցնել, որ երեխային տեղափոխեն հիվանդանոց: Տաքսու վարորդը հետընթաց է կատարել, մեքենան կանգնեցրել է իրենց մոտ: Ինքն ու քեռին փորձել են երեխային տեղափոխել տաքսու մեջ, բայց իրենց մոտեցած անծանոթ քաղաքացին ասել է, որ տուժողին չի կարելի տեղաշարժել, արդեն շտապօգնություն են զանգել: Դրանից հետո տաքսու վարորդ Տիգրան Աղաբաբյանը մեքենայից դուրս է եկել, մոտեցել է իրեն, իր թևից քաշելով՝ նստեցրել է մեքենա, հետո մեքենա է նստեցրել իր քեռուն, ասել է, թե շտապօգնությունը կգա ու կօգնի, իրենք այլևս այդտեղ անելու բան չունեն: Տիգրանը մեքենան վարել է Բագրատունյաց պողոտայով դեպի Արին Բերդի փողոց: Ինքն ու քեռին նրան հորդորել են գնալ ոստիկանություն, հայտնել, որ ինքն է կատարել վրաերթը:

Բայց Տիգրանն ասել է, թե դեպքի վայրը տեսախցիկներով չի նկարահանվում, ոչ ոք չի տեսել վրաերթի պահը, իրեն չեն կարող գտնել… Տիգրանը իրենց շենքի բակում լվացել է մեքենան՝ հիմնականում մեքենայի այն հատվածները, որոնցով կատարվել էր վրաերթը, նա ասել է, թե ավելի ուշ կգա, միասին կխմեն ու կմոռանան կատարվածը: Նա մեքենայով հեռացել է:

Մի քանի ժամ հետո Տիգրան Աղաբաբյանը զանգել է իր փեսային ու ասել է, թե գնում է ոստիկանություն ու ասելու է, թե վրաերթի կատարման պահին ղեկին… հարբած ուղևորն է եղել, այսինքն՝ ինքը… Իբր՝ ինքը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, առևանգել է նրա մեքենան ու կատարել է վրաերթը: Ինքը բարեկամների հետ գնացել է ոստիկանություն, այնտեղ տաքսու վարորդ Տիգրանին առերես պնդել է, որ ինքը մեքենայի ղեկին չի եղել, մեքենան չի առևանգել, վրաերթը կատարել է Տիգրան Աղաբաբյանը:

Վերջինս երկու իրարամերժ վարկած է ներկայացրել: Մի դեպքում՝ իբր ինքը քաշել է ղեկից, նրան խանգարել է վարելու ընթացքում, ու արդյունքում տեղի է ունեցել վրաերթը:

Իսկ մյուս դեպքում Տիգրանն ասել է, իբր մեքենան կանգնեցրել, գնացել է ծխախոտ գնելու, այդ ժամանակ, իբր, ինքը վարորդի կողքի տեղից տեղափոխվել, նստել է վարորդի տեղում, մեքենան պոկել է տեղից ու երեխային վրաերթի է ենթարկել: Ամբաստանյալ Տիգրան Աղաբաբյանը իրարամերժ ցուցմունքներ է տվել, խոստովանել է, որ ինքն է վրաերթը կատարել, ապա ներկայացրել է, որ վրաերթը կատարել է ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ուղևորը, երբ ինքը մեքենան կանգնեցրել ու գնացել է ծխախոտ գնելու:

Սակայն Տիգրան Աղաբաբյանի վարկածը հերքվել է գործով ձեռք բերված այլ ապացույցներով: Դատարանը հաստատված է գնահատել, որ մեքենայի ղեկին գտնվել է հենց տաքսու վարորդը, նա էլ կատարել է երեխայի վրաերթը:

Տաքսի ծառայության երթակարգավարը հայտնել է, որ վարորդ Տիգրան Աղաբաբյանն իրեն ասել է, թե դեպքի վայրում ընդհարվել է… ձնակույտին… Ժամը 17-ն անց 30-ի սահմաններում Աղաբաբյանը եկել է տաքսի ծառայություն: Զննելով մեքենան՝ ինքը տեսել է շարժիչի ծածկոցի առջևի վնասված հատվածը ու վնասված լուսարձակը: Զարմացած հարցրել է Տիգրանին, թե ինչպե՞ս է ընդհարվել ձնակույտին, որ առջևի պաշտպանիչ վահանը չի վնասվել: Տիգրանը շփոթվել է իր հարցերից, բայց շարունակել է պնդել, թե ընդհարվել է ձնակույտին: Բայց ինքը նկատել է նաև վնասված դիմապակին և ուղիղ հարցրել է՝ հնարավո՞ր է, որ վրաերթ է կատարվել: Քիչ անց նկատել է, որ Տիգրանը արագ քայլերով դուրս է գալիս տարածքից: Ինքը շտապել է նրա հետևից, կանգնեցրել ու կրկնել է հարցը:

Այդ ժամանակ Տիգրանը պատմել է, որ մեքենան կանգնեցրել, գնացել է ծխախոտ գնելու, հետ է եկել ու տեսել, որ իր մեքենան կայանված տեղում չէ: Քանի որ իմացել է պատվիրատուի տան տեղը, պատահական մեքենայով գնացել է այնտեղ ու տեսել է վթարված մեքենան: Ինքը տեղյակ չէ, թե ինչ է պատահել… Իրենց խոսակցության ժամանակ մոտեցել է ծառայության տնօրենը ու ասել է, թե ոստիկանությունից հետաքրքրվում են Տիգրանի մեքենայով, քանի որ դրանով վրաերթ է կատարվել: Տիգրանն ասել է, թե վրաերթից տեղյակ չէ:

Բայց տնօրենը Տիգրանին կարգադրել է մեքենայով գնալ ոստիկանություն: Որոշ ժամանակ անց իմացել են, որ ոստիկանությունում Տիգրանը խոստովանել է, թե ինքն է կատարել վրաերթը… Նախաքննական ցուցմունքում Տիգրան Աղաբաբյանը, նշելով, որ ինքն է կատարել երեխայի վրաերթը, ասել է, թե դեպքի վայրից հեռացել է՝ վախենալով ու հույս ունենալով, թե ոչ ոք ոչինչ չի իմանա, բայց երբ տաքսի ծառայության տնօրենն ասել է, թե իրենով հետաքրքրվում են ոստիկանները, խոստովանել է կատարածը:

Դատարանը, հաստատված գնահատելով, որ վրաերթը կատարել, այնուհետև պատահարի վայրը թողել է Տիգրան Աղաբաբյանը, նրան մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքների համար և դատապարտել է 3 տարի 6 ամիս ազատազրկման՝  2 տարով նրան զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Տաքսի ծառայությունից և Տիգրան Աղաբաբյանից համապարտության կարգով հօգուտ տուժողի իրավահաջորդի կբռնագանձվի 2 միլիոն դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասի հատուցում:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League