Վայոց ձորում տեղի ունեցավ զոհված զինծառայողի հոգեհանգիստը. այսօր նա կդառնար 20 տարեկան
SOCIETYՎայոց ձորի Հորբատեղ համայնքում այսօր` հուլիսի 12-ին, տեղի ունեցավ Արցախում զոհված զինծառայող Վազգեն Պողոսյանի հոգեհանգիստը:
Վազգենն այսօր պետք է դառնար 20 տարեկան, ծնողները պատրաստվում էին Արցախ մեկնել` նրա ծննդյան օրվան մասնակցելու: Վազգեն Պողոսյանը Վայոց ձորի Հորբատեղ գյուղից էր, սոցիալապես անապահով ընտանիքից: Վազգենի երկու քույրերն ամուսնացած են, իսկ եղբայրն էլ տարիներ առաջ էր դժբախտ պատահարից մահացել: Պողոսյաններն անապահով ընտանիքից էր, ծնողներն առողջական խնդիրներ ունեն:
Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հուլիսի 10-ին ժամը 17:40-ի սահմաններում ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Վազգեն Ժիրայրի Պողոսյանը:



