Մեկ օրում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքերը բացահայտվել են
SOCIETY Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 11-ից 12-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքերը բացահայտվել են:
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 դեպք:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, բացահայտվել է կողոպուտի 3, գողության 2 և կաշառակերության 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3, սպանության և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



