Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Տարոն Մարգարյանը լավ տղա է, Առաքել Մովսիսյանին էլ պետք է խորապես ճաչանես, որ գնահատես. Գոռ Վարդանյանը՝ ՀՀԿ-ին համակրելու և առաջիկա անելիքների մասին

SOCIETY

Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ այդ պաշտոնին նշանակվելուց հետո հասարակության արձագանքին, նաև սպորտի բնագավառում առաջիկա անելիքներին: Վարդանյանը տեղին չհամարեց անցկացված զուգահեռները, թե ինքը կինոյում քննադատում է ցոփ ու շվայտ կյանքով ապրող իշխանավորներին, սակայն իրական կյանքում նրանց կողքին է: Նա նաև ասաց, որ համակրում է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և պատրաստ է կանգնել կուսակցության կողքին։

-Պարո՛ն Վարդանյան, ինչպե՞ս ստացվեց, որ դարձաք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական: Ի՞նչ եք պատրաստվում անել քաղաքում սպորտային կյանքը զարգացնելու համար: 

-Նախ, շատ ուրախ եմ, զգացված և շատ մեծ պարտավորություն եմ վերցնում ինձ վրա, որ այս պաշտոնն առաջարկել է քաղաքապետը։ Դա ինձ համար պարտավորեցնող է առաջին հերթին, և շնորհակալ եմ վստահության համար իրեն: Իսկ թե ի՞նչ եմ պատրաստվում անել, բոլոր իմ ծրագրերը ժամանակի ընթացում աշխատանքով ցույց կտամ, այդ աշխատանքի իրականացման ժամանակ էլ անպայման լրագրողներին էլ կիրազեկեմ, որ դուք էլ տեսնեք և լուսաբանեք այն աշխատանքը, որ պետք է կատարվի իմ ղեկավարությամբ: Երևան քաղաքում համակարգելու եմ սպորտի աշխատանքը՝ նոր ծրագրերով, նոր մոտեցումներով, պետք է զարգացում ապահովենք: Այսպես ասեմ՝ սպորտային քաղաք պետք է լինի, ամբողջ նպատակս նա է, որ ակտիվացնեմ սպորտը:

-Հատկապես ուշադրություն կդարձնեք կարատե մարզաձևի՞ն:

-Ոչ, ոչ, եթե ես կարատեի մասնագետ եմ, դա չի նշանակում միայն կարատեին ուշադրություն պետք է դարձնեմ։ Չի կարելի նման բան ասել, որովհետև բոլոր սպորտային ղեկավարներն էլ ամեն մեկն ինչ-որ սպորտի մասնագետ է, եթե մեկը ըմբշամարտիկ է կամ ձյուդոիստ, դա չի նշանակում, որ միայն այդ ձևն է զարգացնելու: Հիմա այդ պաշտոնին լինելով՝ իրավունք չունես սուբյեկտիվ քո սպորտաձևը զարգացնել: Կարևորագույն պաշտոն է, և պետք է մտածել բոլորի մասին: 

-Իսկ հասարակության նման բուռն արձագանքը Ձեր նշանակման հետ կապված ինչո՞վ կբացատրեք։ 

-Բավական շատ շնորհավորանքներ եմ ստանում՝ թեկուզ ֆեյսբուքի էջերով, մտեք, տեսեք՝ հարյուրավոր մարդիկ ինձ շնորհավորել են։ Բայց մի խնդիր կա, չէ՞, մենք չենք սիրում իրար, և այն մարդիկ, ովքեր թեկուզ կեղծ էջերով պատվիրված քոմենթներ են գրում, դա իրենց գործն է, ինձ չի հետաքրքրում։ Եթե շատ են քննադատում, ուրեմն ինչ-որ բան ներկայացնում ես քեզանից: 

-Իսկ ֆիլմերի արտադրությամբ այլևս չե՞ք զբաղվի:

-Այս պահի դրությամբ պետք է ծրագրավորեմ այս աշխատանքը, եթե ժամանակ կլինի, չխանգարեն աշխատանքները մեկը մեկին, ժամանակը ցույց կտա, հիմա չեմ կարող պատասխանել: 

- Պարո՛ն Վարդանյան, Ձեր ֆիլմերում քննադատում եք ցոփ ու շվայտ կյանքով ապրող իշխանավորներին, սակայն, ստացվում է՝ նրանց կողքի՞ն եք: 

-Իմ կարծիքով՝ չկա այդպիսի մեկը, որ չպայքարի նման արատավոր երևույթների դեմ, եթե կան մարդիկ, որ ասում են՝ ես այդպիսի կյանքով ապրող մարդկանց կողքն եմ կանգնած, ես հակառակը կասեմ՝ ես նման մարդկանց չեմ ճանաչում, որ նրանց կողքը կանգնեմ: Ես չգիտեմ՝ ով ոնց է դա մեկնաբանում, բայց նման բան չի կարող լինել: 

-Այսինքն՝ չե՞ք կարծում, որ օրինակ՝ Առաքել Մովսիսյանը կամ Երևանի քաղաքապետը նման կյանքով են ապրում: 

-Նախ Տարոն Մարգարյանը շատ համեստ անձնավորություն է, շատ լավ տղա է, շատ լավ քաղաքապետ է և մեր քաղաքի և պետության համար շատ մեծ գործեր է անում և անելու է, խնդրում եմ նման կարգի մի դասեք: Իսկ Առաքել Մովսիսյանին, եթե ավելի խորապես ճանաչեք, կտեսնեք, որ դատարկ խոսակցություններ են: 

-Փաստորեն ճիշտ չէ՞ զուգահեռներ տանել ֆիլմի և իրականության մեջ: 

-Ոչ, ոչ, նա ֆիլմ է, իսկ ով որ ֆիլմի վատ կերպարներին վերցնում է իր վրա, ինքը պետք է մտածի:

-Պարո՛ն Վարդանյան, հաշվի առնելով, որ Դուք ընտրություններին ակտիվորեն աջակցում էիք հանրապետականներին՝ ներկա լինելով Առաքել Մովսիսյանի, Տարոն Մարգարյանի քարոզարշավներին, ինչո՞ւ ՀՀԿ-ական չեք դարձել:

-Ես համակրում եմ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և իմ ամբողջ գործունեությամբ, այո՛, հավատում, ընդունում ու հարգում եմ և տեսնում եմ այն աշխատանքը, որ ՀՀԿ-ն է կատարում։ Պատրաստ եմ կանգնել իրենց կողքը և պետության կառուցման այս ժամանակահատվածում կազմակերպել և մասնակցել այդ գործընթացին: Թե ով ինչ ձև է մեկնաբանում, դա մեկնաբանողների խնդիրն է: Եթե կա որոշակի մի զանգված, որ բացասական է դա մեկնաբանում, հակառակը կա նաև՝ մեծ զանգված, որ համակիր է ՀՀԿ-ին, և չի կարելի նման ձևով արտահայտվել և հիմք ընդունել: Խնդրում եմ դրան էլ ուշադրություն դարձնեք: Ես Ձեզ հասարակ բան ասեմ, իմ ֆեյսբուքյան էջերի վրա վերջերս մի քանի մեր կինոյի դրվագներից դնում էի, և տարբեր մեկնաբանություններ էին գրում այնտեղ, չգիտեմ, մարդիկ, ովքեր սիրում են հանցագործ կյանքը կամ ովքեր սիրում են մեր հայ ազգը, ինչ ասես գրում էին, ես բանի տեղ չէի դնում: Մի քանի օր առաջ դրել եմ մեր Ղարաբաղի պատերազմի մասին ֆիլմը, մեկ քոմենթ է եղել, մի հատ թուրք մեր ազգին շատ վատ քոմենթ է գրել, իսկ այն հարյուրավոր մարդիկ, ովքեր մեր ազգի մասին մտածում էին, ոչ մեկ այդ թուրքին պատասխան չի տվել, և ես կարծում եմ՝ այդ քոմենթներն ուղղակի ամբիցիոզ, ավելի ցածր մակարդակի խոսակցություններ են։ Խնդրում եմ ուշադրություն մի դարձրեք:

-Բայց չպատասխանեցիք, առաջիկայում ենթադրելի՞ է, որ կհամալրեք ՀՀԿ-ի շարքերը:

-Ես բոլոր հարցերին պատասխանեցի, շնորհակալություն:

 

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League