4 պարզ եղանակ վնասված և ճյուղավորված մազերին առողջ տեսք հաղորդելու համար
LIFEՃյուղավորված ծայրերը բոլոր կանանց և աղջիկներին քաջ ծանոթ խնդիր է: Այս խնդրից հատկապես տառապում են երկար մազեր ունեցեղները: Դրանք անառողջ տեսք են հաղորդում ոջղ մազերին, սակայն կա տարբերակ այս խնդրին վերջ տալու:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում 4 եղանակ վնասված և ճյուղավորված մազերին առողջ տեսք հաղորդելու համար:
Ընկուզային դիմակ

Բաղադրիչներ`
- 20 գրամ ընկուզեղեն
- 1 թեյի գդալ ձեթ
Ինչպե՞ս պատրաստել`
- Բլենդերի օգնությամբ ընկուզեղենը փոշու վերածեք: Իրար խառնեք ստացված փոշին և ձեթը:
Ինչպե՞ս օգտագործել`
- Քսեք ստացված քսուքը մազերի ծայրերին և թողեք 20-30 րոպե, այնուհետև լվացեք ջրով:
Մեղրաձվային դիմակ

Բաղադրիչներ`
- 1 ձվի դեղնուց
- 1 թեյի գդալ մեղր
- 2 ճաշի գդալ ձեթ
Ինչպե՞ս պատրաստել`
- Հարեք դեղնուցն ու մեղրը, ապա ավելացրեք ձեթն ու խառնեք:
Ինչպե՞ս օգտագործել`
- Քսեք ստացված քսուքը մազերի ողջ երկայնքով, մերսող շարժումներով քսեք այն արմատներին 3-5 րոպե: Ապա մազերը կոս հավաքեք, մազերին հագցրեք լոգանքի գլխարկ և փաթաթեք սրբիչը: Գոլ ջրով լվացեք մազերը 30 րոպե անց:
Բուժիչ կանաչ դիմակ

Բաղադրիչներ՝
- 25 գրամ անգույն խնա
- 1 թեյի գդալ ձեթ
Ինչպե՞ս պատրաստել՝
- 1:3 հարաբերակցությամբ խնան ու եռման ջուրը խառնեք իրար, ավելացրեք ձեթը և լավ խառնեք, քսուքը թողեք 15 րոպե:
Ինչպե՞ս օգտագործել՝
- Քսեք ստացված քսուքը մազերի ողջ երկայնքով և թողեք 30 րոպե, լվացեք այն առանց շամպունի:
Կեֆիրի հիմքի վրա դիմակ

Բաղադրիչներ՝
- 100 միլիլիտր կեֆիր
- 1 ձվի դեղնուց
- 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ
Ինչպե՞ս պատրաստել՝
- Կեֆիրի մեջ ավելացրեք կիտրոնի հյութն ու դեղնուցը և լավ խառնեք ստացված քսուքը:
Ինչպե՞ս օգտագործել՝
- Քսեք ստացված քսուքը մազերի ողջ երկայնքով՝ լավ տրորելով ծայրերը: Ապա մազերը կոս հավաքեք, մազերին հագցրեք լոգանքի գլխարկ և փաթաթեք սրբիչը: 30-40 րոպե թողելուց հետո լվացեք այն շամպունով:
1
Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US
4
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
5
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...



