Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Հրանուշ Հակոբյանը մասնակցել է «Սփյուռքը նոր հորիզոնների դիմաց. Սփյուռքահայի ինքնահասկացողությունը» խորագրով հավաքին

SOCIETY

Բեյրութի Պիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքում հուլիսի 11-ին մեկնարկել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նախաձեռնած «Սփյուռքը նոր հորիզոնների դիմաց. Սփյուռքահայի ինքնահասկացողությունը» խորագրով հավաքը, որին մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Հավաքը նախագահել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հավաքը բացվել է Տերունական աղոթքով և Վեհափառ Հոր հայրապետական օրհնությամբ, որից հետո բացման խոսքով հանդես է եկել պատմաբան Երվանդ Փամբուկյանը: Նա նշել է, որ երբ խոսվում է Սփյուռքի հայեցի դիմագծի մասին, նկատի է առնվում դասական Սփյուռքը, որը կազմավորվել է առավելապես եկեղեցու, դպրոցի և քաղաքական ու մշակութային կազմակերպությունների շուրջ: Փամբուկյանը մատնանշել է, որ դասական Սփյուռքի չորրորդ սերունդը նույն ձևով չի ապրում, ինչպես առաջինը: Բայց հատկանշական է չորրորդ սերնդի՝ ազգային պահանջատիրությանը մասնակից դառնալու ձգտումը, մի բան, որ անցյալում վերաբերում էր միայն քաղաքական խավին:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա անդրադարձել է ազգային ինքնության և հայկական ինքնագիտակցության կարևորությանը: Նախարարը  նշել է, որ հայկական ինքնության խնդիրը ռազմավարական նշանակություն ունի, միշտ փոփոխության մեջ է և բազմաշերտ: Անդրադառնալով հայկական ինքնության առանձնահատկություններին՝ Սփյուռքի նախարարը նկատել է, որ այն հիմնված է ցավի և տառապանքի վրա: «Հայկական Սփյուռքը աշխարհի մյուս սփյուռքների համեմատությամբ ամենատարածվածն է (119 երկրում ձևավորվել են հայկական համայնքներ): Հայկական Սփյուռքը բազմամշակույթ է, ուստի նաև՝ բազմաթիվ ինքնությունների տեր: ՀՀ սփյուռքի նախարարությունը հատուկ ուշադրություն է դարձնում ծպտյալ հայերի ինքնությունը վերագտնելու խնդրին և այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնում», - նշել է նախարարը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը մանրամասն անդրադարձել է խառն ամուսնություններին և դրանց հետևանքներին, հայեցի կյանքից և հայկական ավանդույթներից գիտակցաբար հեռու ապրող, իրենց աշխարհի քաղաքացի համարող, իսլամացած և արմատներին վերադառնալ ցանկացող հայերին և նշել, բոլոր դեպքերում հայ մնալու երաշխիքը հայ եկեղեցին է, հայ դպրոցը, պատմական հիշողությունը, ընտանիքը, հայկական ավանդույթների պահպանումը, ազգային և մշակութային կառույցների, հայ մամուլի գործունեությունը, հայկական խորհրդանիշների պահպանումը, ազատ և անկախ երկու պետությունների՝ Հայաստանի և Արցախի գոյությունը և հզորացումը:

Եզրափակելով խոսքը՝ Սփյուռքի նախարարը հավելել է, որ շատ կարևոր է հայ երիտասարդին գրավիչ դարձնել հայկական ինքնությունը, Հայաստանն ու Արցախը, որպեսզի Հայաստանը նրանց համար դառնա տուն և ոչ թե միայն պատմական Հայրենիք:

Առաջին նիստի ավարտին հանդես է եկել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը: Նա նշել է. «Սփյուռքահայի ինքնահասկացողության և ինքնարտահայտության ներկա վիճակը քննարկելուց և առկա պատկերը նկարագրելուց հետո մենք պետք է որոնենք ինքնության նոր մոտեցումներ, նոր չափանիշներ, նոր սահմաններ ու սահմանումներ»: Անդրադառնալով սփյուռքահայության մեկ դարից ավելի հայ մնալու փաստին՝ Վեհափառ Հայրապետը շեշտել է, որ տարբեր պատճառներով և հանգամանքների բերումով այսօր Սփյուռքի պայքարելու ձգտումը սկսել է աստիճանաբար թուլանալ և հավելել է. «Մենք պետք է նորովի կազմակերպենք մեր համայնքների կյանքը, նոր կենսունակություն հաղորդենք նրան, գտնենք ինքնաճանաչողության ը նպաստող նոր և ազդու մեթոդներ, ուղիներ: Պետք է վերստեղծենք սփյուռքահայի ինքնահասկացողությունը և ամրապնդենք ինքնագիտակցությունը՝ տվյալ միջավայրին և ներկա պայմաններին համահունչ»:

«Պատմական ակնարկ» խորագրով առաջին նիստին զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, պրոֆեսոր Սեդա Տատոյանը և գրող, հրապարակախոս Նազարեթ Պերպերյանը:

Աշոտ Մելքոնյանը ներկայացրել է Հայկական լեռնաշխահում հայ ժողովրդի ինքնության կազմավորման պատմությունը՝ սկսած ՔԱ II դարից և հայ ինքնության կազմավորումը բաժանելով չորս փուլերի: Պրոֆեսոր Սեդա Տատոյանն իր զեկույցում անդրադարձել է Կիլիկիայի հայկական թագավորությունում հայկական ինքնության հարցերին՝ այն տեղավորելով հայոց պատմության ուղեծրում: Նա առաջարկել է գործնական հայացք ձգել Կիլիկյան Հայաստանի պատմությանը, որտեղ առկա էին հանդուրժողականության ոգին և դիվանագիտական փորձառությունը: Հրապարակախոս Նազարեթ Պերպերյանը նշել է, որ ինքնահասկացողության համար Սփյուռքը կարիք ունի նոր բառամթերքի և եղած խնդիրների վերհանման:

«Ինքնության հատկանիշներ» խորագրով երկրորդ նիստին հանդես են եկել Միհրան Քյորտողլյանը, Վարուժան արք. Հերկելյանը, Խաչիկ Դեդեյանը, Սեդա Խտշյանը և Խաչիկ Տեր Ղուկասյանը:

«Ինքնություն և համաշխարհայնացում» խորագրով երրորդ նիստին՝ Վերապատվելի դոկտոր Փոլ Հայտոսթյանը, դոկտոր Հայկ Օշականը և գրող, հրապարակախոս Հակոբ Պալյանը:

Վերապատվելի Փոլ Հայտոսթյանն ընդգծել է, որ համաշխարհայնացման պատճառով «սահման» հասկացողությունը փոփոխությունների է ենթարկվել, առաջ են եկել ներ ըմբռնումներ: Դոկտոր Հայկ Օշականն անդրադարձել է հայ սփյուռքի բազմաշերտությանը, իսկ Հակոբ Պալյանը՝ ներքին սփյուռքների խնդիրներին:

Յուրաքանչյուր նիստից հետո տեղի են ունեցել քննարկումներ: Հավաքը պիտի շարունակվի հուլիսի 12-ին և 13-ին:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League