Yerevan, 27.January.2026,
00
:
00
BREAKING


Հուլիսի 14-16-ը կանցկացվի «Ոսկե ձայն-2017» միջազգային մրցույթը

SOCIETY

Հայաստանում հուլիսի 14-16-ը կանցկացվի «Ոսկե ձայն-2017» միջազգային մրցույթը: «Տենոր» ասոցիացիայի նախագահ Կարեն Զոհրաբյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ մրցույթի մասնակիցների թիվը 26 է: Նրանք ներկայացնում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Վրաստանը, Ուկրաինան, Հայաստանը:

[gallery id= 59284]

«Մենք ունկընդրել ենք բազմաթիվ կատարողների, նրանցից մրցույթին մասնակցելու համար ընտրվել են 26-ը: Հրաշալի մասնակիցներ են, լավ ելույթներ ենք ակնկալում: Տարբեր տարիքային խմբերում մասնակիցները հանդես կգան նախընտրած ոճերում: Լինելու է դասական, էստրադային, ժողովրդական երգեցողոթյուն»,-ասաց Կարեն Զոհրաբյանը: Մրցույթն արդեն 2-րդ անգամ է անցկացվում:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը նկատեց, որ վերջին տարիներին Հայաստանում շատ մրցույթներ, փառատոններ են անցկացվում: Այս գործընթացը բավական ակտիվ է:

«Որքան շատ լինեն նման միջոցառումներն, այնքան լավ: Երգարվեստի բնագավառում կա հանրությանը ներկայանալու, ճանաչելի դառնալու խնդիր: Փառատոնը, մրցույթը նպաստում են նման խնդիրների լուծմանը: Դրանք նպաստում են երաժշտության հանրահռչակմանը, որի արդյունքում շատ երաժիշտներ կարողանում են գտնել իրենց ճանապարհը»,-ասաց Գագիկ Մանասյանը:

ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը նշեց, որ այս մրցույթն առանձնանում է վոկալ արվեստի բազմաժանրությամբ:

«Յուրաքանաչյուր մրցույթի կարևորությունն այն է, որ հնարավորություն է տալիս հայտնաբերել տաղանդավոր երիտասարդների, բացահայտել նրանց ներուժը: Այս մրցույթը կարևոր է նաև վոկալ կատարողական արվեստի զարգացման տեսանկյունից»,-ասաց Արմենուհի Ղազարյանը: Նա նկատեց, որ այսօր ասպարեզում նախորդ տարիների մրցույթների հաղթողներն են, աչքի ընկնողներն են: Նրա խոսքով, յուրաքանչյուր նման ձեռնարկի, որը նպաստում է նոր սերնդի բացահայտմանը, պետությունն աջակցում է:

Կոնսերվատորիայի ջազային ամբիոնի դոցենտ, դասախոս Արմանուշ Հակոբյանն ընդգրկված է ժյուրիի կազմում: Առաջին անգամ է այս մրցույթի ժյուրիի կազմում: «Երկար տարիներ տարբեր երկրներում միջազգային մրցույթների ժյուրիների կազմում եմ եղել: Մրցույթներում ընդգրկվելը լավ հնարավորություն է մասնակիցների համար: Նախ՝ դա երիտասարդների համար ոգևորություն է, շփումներ են, բեմում ելույթ ունենալու հնարավորություն: Հավատացեք, ամեն մի միջազգային մրցույթից հետո մասնակցիները մի քանի քայլ առաջ են գնում: Ես ողջունում եմ նման նախաձեռնությունը»,-ասաց նա:

«Ոսկե ձայն-2017» միջազգային մրցույթի մասնակիցներից է Սոնա Նալբանդյանը, ով ներկայացնում է ԱՄՆ-ն: Նա բնակվում և սովորում է Լոս Անջելեսում: Երգարվեստում նրա ուսուցչուհին ազգությամբ հայ է: Նրա կողքին է արդեն 8 տարի և հենց ուսուցչուհու խորհրդով է Հայաստան եկել մասնակցելու  «Ոսկե ձայն-2017» միջազգային մրցույթին:

«Ես երգում եմ և դասական, և ժողովրդական ոճերում, սակայն մրցույթին ներկայանալու եմ դասական կատարումներով: Մի շարք երգերի ցանկում ընդգրկել եմ նաև «Կռունկ»-ը: Ուզում եմ շարունակել օպերային ոճով: ԱՄՆ-ում ուսումս ավարտելուց հետո կտեղափոխվեմ կամ Իտալիա, կամ Ռուսաստան: Հայաստանում լինելն ինձ համար հետաքրքիր է, շատ լավ տպավորությունն ունեմ: Այստեղ ամեն ինչ շատ ոգևորում է»,-ասաց Սոնա Նալբանդյանը:

 

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia