Կայացել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ճապոներեն երգերով նոր ձայնասկավառակի շնորհանդեսը
CULTURE
Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ձայնասկավառակի շնորհանդեսը: Ճապոներեն 10 հայտնի երգերից բաղկացած ձայնասկավառակը թողարկվել է աշխարհահռչակ Victor Entertainment ընկերության հետ համատեղ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,շնորհանդեսին ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Հատկանշական է, որ նոր ձայնասկավառակի թողարկմամբ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն արդեն 4-րդ անգամ է համագործակցում ճապոնացիների հետ: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը տեղեկացրել է, որ հայ երեխաների կատարմամբ ճապոներեն երգերի ձայնասկավառակը հաջողությամբ վաճառվում է Ճապոնիայում և առցանց՝ ամբողջ աշխարհում:




















































