Չինաստանը բացում է իր սահմաններից դուրս առաջին ռազմաբազան
INTERNATIONAL NEWSՉինաստանը կբացի իր համար առաջին արտասահմանյան ռազմաբազան, որը նախատեսված է կառուցել արևելյան Աֆրիկայում՝ Ջիբուդիում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ռուսական «Ինտերֆաքս»-ը:
Ինչպես նշում են դիտորդները, Ջիբուդին ստրատեգիական կարևոր նշանակություն ունի: Ռազմաբազայի շինարարական աշխատանքները Չինաստանում մեկնարկել են դեռևս 2016 թվականին: Ռազմաբազայի գործունեությունն է լինելու չինական ռազմանավերին սպառազինությամբ օժտելը, որոնք հումանիտար առաքելության և խաղաղության պահպանման նպատակով՝ Եմենի և Սոմալիի ափերին նավարկություն են իրականացնում:
Երկու կողմերն էլ նշում են, որ ռազմաբազայի կառուցումը բխում է իրենց երկրների շահերից: Սակայն կողմերը դեռևս հստակ չեն հայտնում, թե երբ վերջնականապես պատրաստ կլինի և կբացվի ռազմաբազան:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



