Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


«Մուրտառող» գրությունները հեռացվել են որմնանկարների վրայից. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունիսի 3–ի համարում «Փաստ» օրաթերթն անդրադարձել էր Արամի փողոցից դեպի մետրոյի «Հանրապետության հրապարակ» տանող գետնանցման աստիճանավանդակի երկու կողմերի հարևանությամբ գտնվող որմնանկարների վրա սևով «դաջված»՝ «Հայաստան, արտագաղթ, ապրիլ» և «Միասին դեպի հուսահատ Հայաստան» բառակապակցություններին:

Հոդվածում ահազանգել էինք մայրաքաղաքային իշխանություններին, որ դա ոչ թե սովորական վանդալիզմ է կամ հայի չուզողություն, այլ հստակ իրականացվող հակահայկական ու հակապետական քաղաքականություն: Ահազանգելուց բացի, քաղաքային իշխանություններին, ոստիկանությանը և պատկան այլ կառույցներին կոչ էինք արել ավելի ուշադիր լինել, որպեսզի նման տհաճ քայլի պատճառով այսուհետ «չմրոտվի» նաև մայրաքաղաքի բնակիչների ու հյուրերի տրամադրությունը:

Ցավալի էր նաև այն, որ այդ գետնանցումից ամենօրյա ռեժիմով օգտվում են նաև սիրիահայերը, քանի որ հենց այնտեղ է գտնվում արդեն հայտնի դարձած Հալեպի շուկան, որտեղ աշխատող մարդիկ, ընդամենը մի քանի տարի առաջ ներգաղթելով Հայաստան փորձեցին նոր կյանք ու գործ սկսել ու հաստատվել հայրենիքում: Մեր կարծիքով հենց այդ ճանապարհը որպես թիրախ ընտրելը նույնպես պատահականություն լինել չէր կարող, քանի որ հավանաբար հայրենասեր սիրիահայերի գիտակցության վրա պարբերաբար ազդելով նրանց նույնպես հայրենիքից հիասթափեցնելու խնդիր էր դրված եղել:

Ինչևէ, հարցը հրատապ էր, բայցև լուծումը պատկան մարմինների կողմից, չգիտես ինչու, ուշանում էր: Երևանի ավագանու «Ելք» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը կարևորելով այս հարցի լուծումը նույնպես այն բարձրաձայնեց քաղաքապետարանում: Նա մեզ տեղեկացրեց, որ թեև ինքը հարցի մասին գրավոր դիմում չի ներկայացրել, բայց բանավոր տեղեկացրել է քաղաքային իշխանություններին: Եվ ուրախ էր, որ նույնիսկ բանավոր անդրադարձն է տեղ հասել ու այս պահին արդեն հարցը կարելի է փակված համարել:

Փաստորեն համատեղ ջանքերով հաջողվեց հասնել նրան, որ տեղական իշխանությունները վերջապես ձեռնարկեցին ու իրականացրին այդ տհաճ մակագրությունների մաքրման գործը: Ու չնայած մեր նախաձեռնությունից մինչև գործի ավարտն անցավ մեկ ամսից ավելի ժամանակ, բայց այսօր կարող ենք փաստել, որ այս հարցն օրերս ստացել է իր լուծումը և այդ զարհուրելի արտահայտություններն այլևս ջնջվել են որմնանկարների վրայից, իսկ նորերը հայտնվելու դեպքում պատկան կառույցներն ավելի ուշադիր կլինեն:

Տիկին Բախշյանը «Փաստի» հետ զրույցում կոչ արեց քաղաքապետարանին, որպեսզի սոցցանցերի գրառումներին առավելագույն ուշադրություն դարձվի, քանի որ այդ միջոցով բարձրացված հարցերն իրականում ոչ միայն այդ մասին բարձրաձայնողներին են հուզում, այլ շատերին: Նա նաև կոչ արեց Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստերի ժամանակ քաղաքապետի օգնականի կողմից ներկայացվող սոցցանցերում քննարկվող հարցերը ներկայացնելուց բացի ավագանու անդամներին տեղեկացվի նաև, թե հնչեցված հարցերի որ մասն է լուծում ստացել, չլուծված հարցերը որոնք են և ինչու լուծում չեն ստանում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League