Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Այսպիսի Պապ դեռ երբեք չի եղել. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հռոմի Ֆրանցիսկ Պապը շատ հետաքրքիր ֆենոմեն է: Նա կարող է առանց ջղաձգվելու բարեկամություն անել նույնիսկ իրենց աթեիստ համարող մարդկանց հետ, նրանց աննկատ կերպով հաշտեցնել եկեղեցուն ու հավատին և նույնիսկ նրանց միջոցով տեղ հասցնել բոլոր այն գաղափարները կամ մտքերը, որոնք նա երբեմն կամենում է շատերի հետ կիսել: Այդպիսի բարեկամություն է Պապը հաստատել Իտալիայում լուրջ դերակատարում ունեցող ձախ La Repubblica թերթի գլխավոր խմբագիր, երբեմնի խորհրդարանական Էուջենիո Սկալֆարիի հետ, որին ինքն անձամբ է զանգահարել զրուցելու նպատակով: Եվ քանի որ հարցազրույցն անչափ մեծ հետաքրքրություն է առաջացրել բոլոր շրջանակներում, որոշեցինք առայժմ առանձին կրճատումներով այն նաև հայ ընթերցողի ուշադրությանը ներկայացնել: Խոստովանում եմ՝ դրանում արտահայտված մտքերը, հատկապես ներկայիս եվրոսկեպտիցիզմի և ազգային պետությունների դերակատարման բարձրացման ֆոնին, առանձնապես պոպուլյար չեն: Բայց Պապը ներկայի Պապը չէր լինի, եթե չհակադրվեր այդ տրամադրություններին, նույնիսկ՝ G20–ին, և անկեղծորեն չխոսեր այն մասին, որ, օրինակ, սրբադասման արժանի է տեսնում այն նույն Պասկալին, որին եկեղեցին ժամանակին հեռացրել էր իրենից: Կարճ ասած՝ հարցազրույցն ինքնին շատ հետաքրքիր է, բայց մենք կանդրադառնանք դրա քաղաքական կողմին.

Պապ.– Ես վախենում եմ աշխարհի աղճատված պատկերացում ունեցող համաշխարհային գերտերությունների վտանգավոր միություններից. ԱՄՆ և Ռուսաստան, Չինաստան և Հյս. Կորեա, Պուտին և Ասադ…

– Ո՞րն է այդ ալյանսների վտանգը, Ձերդ սրբություն:

– Վտանգը էմիգրացիայի հետ է կապված: Ինչպես ձեզ քաջ հայտնի է՝ ժամանակակից աշխարհի հիմնական խնդիրը աղքատների, թույլերի, հալածյալների խնդիրն է, որոնց մեջ են նաև փախստականները: Մյուս կողմից էլ՝ կան երկրներ, որտեղ աղքատությունը, մեծավ մասամբ, կապված է ոչ թե միգրացիոն հոսքերի, այլ հանրային աղետի հետ: Այլ վայրերում էլ շատ աղքատներ չկան, բայց նրանք էլ վախենում են փախստականների ներհոսքից: Ահա թե ինչու է ինձ Մեծ քսանյակը վախեցնում. այն կհարվածի, նախ և առաջ, երրորդ երկրների փախստականներին, և այդ հարվածը ժամանակի ընթացքում միայն կուժգնանա:

– Ձերդ սրբություն, ի՞նչ եք կարծում՝ գլոբալիստական հանրության մեջ, որում մենք ենք հիմա ապրում, ազգերի տեղաշարժն անկախ նրանց նյութական վիճակի՞ց է տեղի ունենում:

– Կարիք չկա իլյուզիաներ սարքել. աղքատ ազգերը պատմականորեն հարուստ մայրցամաքներ ու երկրներ են տեղաշարժվում և հատկապես՝ Եվրոպա, որտեղից գաղութացումն է սկսվել: Դրանում դրական ասպեկտներ էլ կային, բայց նաև բացասականն էլ կար: Ինչ էլ որ եղած լինի՝ Եվրոպան հարստացավ, դարձավ ողջ աշխարհի ամենահարուստ մայր ցամաքը, և այժմ նա էմիգրացվող բնակչության հիմնական նպատակն է…

– Ես նույնպես երկար եմ մտածել այդ խնդրի վերաբերյալ և եկել եմ այն եզրակացության, որ ոչ միայն այդ պատճառով, բայց Եվրոպան պիտի շատ արագ դաշնային կառուցվածքի հանգի: Քաղաքական օրենքներն ու պրոցեդուրաները պիտի որոշվեն դաշնային կառավարության և դաշնային պառլամենտի, ոչ թե առանձին կոնֆեդերատիվ երկրների կողմից: Ի դեպ, դուք էլ եք այդ հարցը բարձրացրել, երբ ելույթ էիք ունենում Եվրոպառլամենտում:

– Այո, այդ հարցը ես մի անգամ չեմ բարձրացրել:

– Եվ լսել եք բազում ծափահարություններ:

– Այո, այդպես է, բայց, դժբախտաբար, դրանք քիչ բան են նշանակում: Եվրոպական երկրները միայն այն ժամանակ գործողությունների կդիմեն, երբ հանգեն այն միակ ճշմարտության գիտակցմանը, ըստ որի՝ Եվրոպան կամ դաշնային հանրություն կդառնա, կամ՝ կկորցնի իր նշանակությունն աշխարհում:

…Ես հաճախ եմ գրել, որ Ֆրանցիսկ պապը հեղափոխական է: Նա կամենում է Պասկալին սրբադասել, մտածում է աղքատների, փախստականների մասին, հույս ունի, որ Եվրոպան դաշնային կդառնա, իսկ որ պակաս կարևոր չէ՝ ինձ անձամբ է մեքենա նստեցնում: Այսպիսի Պապ մենք դեռ չենք ունեցել:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League