Սուդանում կարող է նորից պատերազմ սկսվել, եթե Վաշինգտոնը չչեղարկի պատժամիջոցները
INTERNATIONAL NEWSՍուդանում կարող է նորից պատերազմ սկսվել, եթե Վաշինգտոնը չչեղարկի պատժամիջոցները, հայտնել է Սուդանի ԱԳ նախարար Իբրահիմ Գանդուրը, պնդելով, որ Խարթումը էմբարգոն անընդունելի է համարում, հայտնում է AFP-ը։
«Մենք չենք ակնկալում որեւէ այլ լուծում, բացի պատժամիջոցների չեղարկումից»,- ասել է Գանդերը։ «Մնացած ամեն ինչը անտրամաբանական ու անընդունելի է լինելու»։ Նրա խոսքով, Թրամփի վարչակազմի որոշումը կազդի «պատերազմի ու խաղաղության» վրա Սուդանում, որտեղ խռովարարների դեմ պայքարը 2003-ից սկսած տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր է խլել։ «Եթե պատժամիջոցները մնան, դա կստիպի զինված խմբերին ամրացնել իրենց դիրքերը»,- ասել է Գանդուրը։ Նրա խոսքով, եթե պատժամիջոցները չեղարկվեն, խռովարարները կվերադառնան բանակցությունների, իսկ եթե ոչ՝ նրանք կպատրաստվեն պատերազմի։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



