Թումանյան փողոցի սրճարանների սեզոնային գործունեությունը չի կասեցվում. Քաղաքապետարանը՝ սկսված ապամոնտաժման մասին (տեսանյութ)
SOCIETYTert.am.-ը գրում է.
Թումանյան փողոցում բացօթյա սննդի կետերն այսօր քաղաքպետարանի նախաձեռնությամբ՝ ապամոնտաժվում են:Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը պարզաբանում է, որ խնդիր է դրված որպեսզի հետիոտնի ազատ տեղաշարժման համար նախատեսված մայթն ավելի ընդլայնվի և հարմարավետ դառնա:
«Այս գործողություններով մենք որևէ կերպ չենք արգելում կամ կասեցնում Թումանյան փողոցի այս հատվածում գտնվող սրճարանի սեզոնային գործունեությունը»,-ասաց նա և նշեց, որ մասնավորպես Աբովյան փողոցից մինչև Հյուսիսային պողոտա ընկած հատվածն ավելի հարմարավետ կլինի և թե՛ համաքաղաքացիները, թե՛ քաղաքի հյուրերը կկարողանան հարմարավետ և ազատ տեղաժարվեն:
Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն էր տարածել, հիշեցնելով, որ նախօրեին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել էր մայրաքաղաքում բացօթյա սեզոնային սրճարանների գործունեության կազմակերպմանը՝ ընդգծելով, որ դրանք չպետք է խոչընդոտեն հետիոտնի տեղաշարժը:
Ըստ այդմ, աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, առևտրի և սպասարկումների վարչությունները, հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների աջակցությամբ նախաձեռնել են մասնավորապես մայրաքաղաքի Թումանյան փողոցի` Հյուսիսային պողոտայի հատման մասից մինչև Աբովյան փողոցի հատման մասն ընկած հատվածում առկա բացօթյա սրճարանների սահմանազատման աշխատանքները:



