Բրյուսելի ոստիկանությունն ահաբեկիչներին որոնելու համար ստուգել է ավելի քան 100 հազար տներ
INTERNATIONAL NEWSԲրյուսելի ոստիկանությունը հակաահաբեկչական գործողության շրջանակում մայրաքաղաքի 19 համայնքներից հինգում 2016-ին իրականացրել է ավելի քան 100 հազար տների բնակիչների անձերի ստուգումներ, հայտնում է RTL-ը։
Ստուգումներն իրականացվել են նախեւառաջ Մոլենբեկ ու Անդերլեխտ համայնքներում, որոնց բնակչության զգալի մասը կազմում են Հյուսիսային Աֆրիկայից եկածները։
Բելգիայի ՆԳՆ գնահատականների համաձայն՝ թագավորության մոտ 600 մուսուլման բնակիչներ մասնակցել են Սիրիայի ռազմական գործողություններին՝ ԻՊ կամ Ջեբհաթ ան Նուսրա խմբավորումների կողմից։ Ավելի քան 100 բելգիացիներ են զոհվել Սիրիայում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



