ԵՄ-ն համաձայնեցրել Է 100 մլն եվրոյի տրամադրումը Հորդանանին
INTERNATIONAL NEWSԵվրամիությունը հավանություն Է տվել 100 միլիոն եվրոյի մակրոֆինանսական օգնության տրամադրմանը Հորդանանի համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին ասված Է ԵՄ-ի եւ Հորդանանի ասոցիացման մշտական խորհրդի՝ Բրյուսելում կայացած 12-րդ նիստի՝ հուլիսի 11-ին տարածված հայտարարության մեջ: ,
«Եվրամիությունը եւ Հորդանանը համաձայնության են հասել այդ երկրում ԵՄ-ի մակրոֆինանսական օգնության երկրորդ ծրագրի փոխըմբռնման հուշարգի շուրջը: Այդ հուշագրի ուժի մեջ մտնելը կապահովի 100 միլիոն եվրոյի չափով օգնության առաջին մասնաբաժնի տրամադրումը»,- հետեւում Է հայտարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հորդանանում կայուն զարգացման, տնտեսական աճի եւ զբաղվածության խթանման խնդիրները, ինչպես նաեւ սիրիական հիմնախնդրի կարգավորան, փախստականների ընդունման ասպեկտները եւ միգրացիոն հարցեր: ԵՄ-ն, մասնավորապես, նշել Է, որ սիրիական ճգնաժամի սկզբից ինքն արդեն 1,63 միլիարդ եվրո Է տրամադրել Հորդանանին՝ այդ երկրում փախստականների օգնության ծրագրերի օժանդակման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



