Yerevan, 27.January.2026,
00
:
00
BREAKING


Ավտոկայարանների գործունեությունը նախարար Վահան Մարտիրոսյանի ուշադրության կենտրոնում է

SOCIETY

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը շրջայց կատարեց Երևանի «Կենտրոնական» և «Հարավային» ավտոկայարաններով։ 

Նախարարի ուշադրության կենտրոնում էին չվացուցակներին, ուղևորափոխադրումների որակին, սպասասրահների հարմարավետությանն առնչվող խնդիրները, ինչպես նաև ուղևորափոխադրումների ոլորտի մի շարք այլ հարցեր։

«Կենտրոնական» ավտոկայարանի տնօրենն ու փոխտնօրենը նախարարին ներկայացրին աշխատանքային գործընթացը։ Նշեցին, որ տոմսերը վաճառվում են տոմսարկղերում, մեքենաներն էլ մեկնում են ըստ սահմանված ժամանակացույցի, առանց ժամային շեղումների։ Ուղևորները հաստատեցին, որ տոմսը գնել են, ճիշտ ժամին շարժվում են։ Չնայած առկա դրական տեղաշարժերին, տոմսերը դեռ ավանդական՝ տոմսարկղային եղանակով են վաճառվում, տոմսարկղերի մոտ հերթեր են գոյանում։ 

Ավտոկայարանի տնօրենը նշեց, որ այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկում,  որպեսզի կարճ ժամանակահատվածում անցում կատարեն տոմսերի վաճառքի էլեկտրոնային համակարգին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից,Վահան Մարտիրոսյանը հետաքրքրվեց նաև ավտոկայարանում տեղակայված բուժկետի գործունեությամբ։  Նշվեց, որ մինչև երթուղի դուրս գալը վարորդները բուժզննում են անցնում։ Հաճախ նաև ուղևորներն են դիմում։

Նախարարի ուշադրությունը գրավեց նաև ավտոկայարանի տարածքում մեկնման համար նախատեսված հատվածներում կայանած մեքենաների, այդ թվում՝ տաքսիների առատությունը։ Տնօրենը պատճառաբանեց, որ ուղևորներին ճանապարհելու և դիմավորելու եկած մեքենաներ են։ 

Նախարարը հանձնարարեց այդ մեքենաների համար կայանման տարածք առանձնացնել և թույլ չտալ, որ կուտակումները խանգարեն կանոնավոր ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցների կայանելուն ու ելումուտին։ Իսկ տաքսիները կկանգառեն նախատեսված վայրերում։

Խնդրահարույց են նաև ավտոկայարանի շենքային պայմանները. տասնյակ տարիներ չվերանորոգված շենքի տանիքը կաթում է, սանհանգույցները  վատ վիճակում են: 

Վահան Մարտիրոսյանը հանձնարարեց կազմել նախահաշիվ, որպեսզի անհրաժեշտ գումարի առկայության դեպքում խնդիրներին աստիճանական  լուծում տրվի: 

«Հարավային» ավտոկայարանից ուղևորափոխադրումներ են կատարվում դեպի Հայաստանի հարավային բնակավայրեր՝ Մասիս, Արտաշատ, Արարատ, Դվին, Գորիս, Մեղրի և այլ ուղղություններով։

Ավտոկայարանում սպասասրահ չկա։ Այդ նպատակով սկսված շենքի շինարարությունն ընդհատվել է՝ շինարարի կողմից շինարարության նորմերի խախտումների պատճառով։

Մինչ խնդիրների կարգավորումը՝ մի փոքր տարածք է առանձնացվել, մի քանի նստարաններ են տեղադրվել։

Նախարարը հանձնարարեց կարճ ժամանակում ավտոկայարանի տարածքն առանձնացնել, բարեկարգել, լուծել սպասասրահի կառուցման խնդիրները, ուղևորների համար նորմալ պայմաններ ապահովել։ 

Ավտոկայարանների գործունեությունը գտնվում է նախարար Վահան Մարտիրոսյանի ուշադրության կենտրոնում։ Տրանսպորտային երթուղիները  պետք է հասանելի և հարմարավետ լինեն Հայաստանի բոլոր բնակավայրերի բնակիչների համար։ 

 

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia