Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


2015-ի արդյունքներով գյուղատնտեսությունն աճի ամենաբարձր տեմպերն է գրանցել ՀՀ տնտեսության մեջ. ՀՀ վարչապետ

ECONOMICS

Գյուղատնտեսությունը 2015 թ. առաջին ութ ամսվա արդյունքներով ՀՀ տնտեսության մեջ արձանագրել է աճի ամենաբարձր տեմպերը: Այս մասին ՀՀ Գյուղատնտեսության աշխատողի օրվան ընդառաջ նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վÕ �րչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել «ԱրմՊրոդԷքսպո» ցուցահանդեսի և «Հայագրոֆորում» համաժողովի բացմանը:

 Վարչապետը շրջել է Հայաստանի և Արցախի ագրոպարենային ոլորտը ներկայացնող ցուցահանդեսի տաղավարներով, զրուցել մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ, ծանոթացել նրանց արտադրատեսականուն, գործունեությանը, առկա խնդիրներին, ընթացիկ և հեռանկարային ծրագրերին: Ցուցահանդեսային համալիրի բակում բացօթյա առանձին տաղավարներով «ԱրմՊրոդԷքսպո» ցուցահանդեսին մասնակցել են նաև հանրապետության բոլոր մարզերը՝ իրենց բերք ու բարիքով: «ԱրմՊրոդԷքսպո» ցուցահանդեսի տաղավարներում շրջայցից հետո Հովիկ Աբրահամյանը մասնակցել է «Հայ ագրոֆորում» համաժողովի բացմանը:

Ողջունելով և շնորհավորելով համաժողովի մասնակիցներին Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ՝ վարչապետը նշել է. «Խորհրդանշական է, որ այս տարի համաժողովի անցկացման օրը համընկել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հիմնադրման օրվա հետ: Այս առիթով ցանկանում եմ սրտանց շնորհավորել կազմակերպությանը՝ հիմնադրման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ: Մենք մեծապես գնահատում ենք Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացման գործում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներդրած ավանդը, ինչի համար հայտնում եմ իմ երախտա գիտությունը: Մենք մեծապես կարևորում ենք գյուղատնտեսության դերը մեր երկրի տնտեսության կենսագործունեության, գյուղական համայնքների պահպանման և զարգացման, աղքատության հաղթահարման և որ ամենակարևորն է` երկրի պարենային անվտանգության ապահովման գործում»:

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանի անկախության տարիների առաջին քայլերից էր հողի պետական մենաշնորհից հրաժարվելու գործընթացը, որի շրջանակում օրենսդրորեն ընդունվեց հողի սեփականության և տնտեսվարման բազմաձևության հիմնարար սկզբունքը, իրականացվեց հողի մասնավորեցում։ Վերջինս էլ իր հետ բերեց բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը ջանք և ժամանակ էր պահանջում: Կառավարության ղեկավարը նշել է, որ այսօր գյուղատնտեսության համախառն արտադրանքի ավելի քան 97 տոկոսն ապահովվում են ընտանեկան գյուղացիական տնտեսությունները։

«2011 թ. ՀՀ Նախագահի կողմից գյուղատնտեսությունը հայտարարվեց գերակա ոլորտ, ինչն իր արտացոլումը գտավ նաև 2014 թ. ընդունված ՀՀ կառավարության ծրագրում, որում առաջադրվեցին գյուղատնտեսության ոլորտում պետական քաղաքականության իրականացման նոր մոտեցումներ և պահանջներ: Այսօր գյուղատնտեսությունը հանդիսանում է մեր հանրապետության տնտեսության առաջատար ճյուղերից մեկը: 2015 թ. առաջին ութ ամսվա արդյունքներով ՀՀ տնտեսության մեջ այն արձանագրել է աճի ամենաբարձր տեմպերը», - ընդգծել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ գյուղատնտեսությունում վերջին տարիներին գրանցված դրական տեղաշարժերի՝ հողային ռեսուրսների նպատակային օգտագործման, հացահատիկային տնտեսության ինքնաբավության մակարդակի, գյուղատնտեսությունում օգտագործվող ռեսուրսների և վարկերի մատչելիության բարձրացման արդյունքում ապահովված տնտեսական աճի հետ մեկտեղ ոլորտում առկա են նաև խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է պետական քաղաքականության նոր մոտեցումների կիրառում, օժանդակություն և ներդրումների ներգրավում: Վարչապետը տեղեկացրել է, որ երեկ ՀՀ կառավարությու նը 7 մլրդ ՀՀ դրամ է հատկացրել Կենտրոնական բանկին՝ գյուղատնտեսական վարկերը սուբսիդավորելու նպատակով: 14 տոկոսանոց վարկը հողօգտագործողներին է հասնելու 8 տոկոսով, 6 տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը:

«Ընթացիկ տարում հայ գյուղացու անխոնջ աշխատանքի, բարենպաստ բնակլիմայական պայմանների և պետական ծրագրերի իրականացման արդյունքում գրանցված գյուղատնտեսության համախառն արտադրանքի զգալի աճի պայմաններում իր յուրահատուկ դրսևորումն ունեցավ նաև գյուղատնտեսական մթերքների, մասնավորապես` խաղողի մթերման խնդիրը, որի լուծման նպատակով իրականացված նախապատրաստական աշխատանքների հետ մեկտեղ պահանջվեց պետություն-մասնավոր հատված համագործակցության նոր մոտեցումների կիրառում և ամենօրյա հետևողական աշխատանք: ՀՀ-ում արդեն հինգերորդ տարին է, ինչ հոկÕ �եմբերի երրորդ կիրակին պետականորեն նշվում է որպես Գյուղատնտեսության աշխատողի օր: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել գյուղատնտեսության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ մաղթելով քաջառողջություն և բարեկեցություն», - եզրափակել է կառավարության ղեկավարը: Գյուղատնտեսության բնագավառում ներդրած ավանդի և գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել «Արարատի գինու գործարան» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Սարգսյանին, Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավար Ռուբեն ԿարապÕ �տյանին, «Եվրոթերմ» ՓԲԸ հիմնադիր Էդիկ Ղազարյանին, ՀՀ վարչապետի շնորհակալագրով խրախուսել՝ Արարատի մարզի Դվին գյուղի ֆերմեր Գևորգ Նազարյանին, «Եղեգնաձորի պահածոների գործարան» ՍՊԸ տնօրեն Սարգիս Պողոսյանին, «Պրոգրես Ագրո» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Սամվել Կարապետյանին, Արմավիրի մարզի Լենուղի գյուղի ֆերմեր Սարգիս Հովսեփյանին և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի տնօրեն Աղվան Սահակյանին: Հոկտեմբերի 16-18-ն անցկացվող «ԱրմՊրոդԷքսպո» միջազգայÕ �ն մասնագիտացված ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 80 ընկերություն Հայաստանից և Արցախից:

Միջոցառումները կազմակերպվել են ՀՀ Գյուղատնտեսության աշխատողի օրվան ընդառաջ: 2011 թ. սկսած ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի երրորդ կիրակին Հայաստանում նշվում է որպես Գյուղատնտեսության աշխատողի օր:

 

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders