Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Ավտոկայանատեղիների՝ sms–ով կատարվող վճարումը կթանկանա. «Փարկինգ սիթի սերվիս»–ը ֆինանսական մուտքերի պակաս ունի. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ օգոստոսի 1–ից «ՓԱՐԿԻՆԳ ՍԻԹԻ ՍԵՐՎԻՍ» ՓԲԸ–ի՝ ավտոկայանատեղիների ծառայությունների սակագների փոփոխություն կլինի: Ըստ այդմ՝ նախկինում 1 ժամ կայանելու դիմաց վարորդը 100 դրամ էր վճարում, իսկ օգոստոսի 1–ից հետո ստիպված կլինի վճարել 149 դրամ: Նույն կերպ մեկ օր կայանելու համար 500 դրամի փոխարեն՝ այսուհետև կլինի 748 դրամ, որից 124,6 դրամը միջնորդավճար է, իսկ 123,4 դրամը՝ ԱԱՀ:

Սա իհարկե վերաբերում է միայն բջջային հեռախոսով հաղորդագրությամբ վճարելու դեպքում: Մամուլում հրապարակումներ եղան, որ Երևանի քաղաքապետարանը որպես թանկացման պատճառ է բերում SMS հաղորդագրության միջոցով գանձումն ապահովող բջջային օպերատորների միջնորդավճարների և ավելացված արժեքի հարկի ավելացումը:

«Ելք» խմբակցության Երևանի ավագանու անդամ, «Վարորդի ընկեր» ԻՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ իրենց կողմից նամակ է պատրաստվել, որը պիտի արդեն այսօրվա դրությամբ ուղարկված լինի քաղաքապետարան և պարզաբանում ստացվի, նախևառաջ՝ ինչո՞ւ կահավորված չեն քաղաքի բոլոր վարչական շրջանները տերմինալներով: Ղահրամանյանի խոսքով, մյուս կողմից էլ՝ «ՓԱՐԿԻՆԳ ՍԻԹԻ ՍԵՐՎԻՍ»–ի պետականացման ժամանակ Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը շեշտել էր, որ սա ի շահ քաղաքացիների է իրականացվում և ակնկալվում է ծառայությունների մատչելիություն:

«Բայց փաստորեն 6–7 ամիս անց լրիվ հակառակ երևույթին ենք ականատես լինում: Իմ կարծիքով սրա իմաստն այն է, որ վարորդներին ստիպեն անուղղակիորեն միանգամից մեկ տարվա կամ կես տարվա գումար վճարել (1 տարվա համար այն կազմում է 12 հազար դրամ.– խմբ.), ինչով դրամաշորթումը ավելի կլորիկ գումարներ կկազմի: Բոլորս գիտենք, որ Կենտրոնում ավտոկայանատեղիների լուրջ խնդիր կա: Վճարում ես ամբողջ տարվա համար, բայց օրինակ Աբովյան փողոցի վրա երբեք չես կարող կայանատեղի գտնել: Ստացվում է՝ ուղղակի վճարում ես, բայց ծառայությունից չես օգտվում:

Չնայած, որ քաղաքապետարանը ասում է՝ թանկացում չկա, բայց ինչպե՞ս հասկանալ, եթե մինչև հուլիսի 31–ը մեկ ժամի համար պետք է վճարեին 100 դրամ, իսկ օգոստոսի 1–ից հետո 149 դրամ: 49 դրամ գնի բարձրացումը թանկացում չհամարելը իրենք ինչպե՞ս են մեկնաբանում: Մինչ այժմ ոչ մի բանի համար վճարում էիր 100 դրամ, հիմա այդ ոչ մի բանի համար վճարելու ես 149 դրամ»,–նշեց նա:

Հարցին, թե հավելյալ 49 դրամը շատ մե՞ծ բեռ է վարորդների համար, Սերգեյ Ղահրամանյանը պատասխանեց, որ միջազգային պրակտիկայի տեսանկյունից գները նորմալ են: Սակայն կան երկրներ, որտեղ կայանման առաջին մեկ ժամը անվճար է կամ շաբաթ–կիրակի օրերին է անվճար: Միաժամանակ կան վճարովիին համարժեք անվճար կայանելու տարածքներ: Ըստ ավագանու անդամի՝ այնտեղ մարդիկ այլընտրանք ունեն, իսկ մեզ մոտ՝ ոչ, գումարած տերմինալների՝ միայն քաղաքի կենտրոնում կահավորված լինելը, իսկ օրինակ Սեբաստիա, Շինարարներ, Հալաբյան փողոցներում կամ Գայի պողոտայի վրա տերմինալներ գոյություն չունեն:

«Խնդիրը ոչ թե 49 դրամն է, այլ անհավասար պայմանները: Ինչո՞ւ պետք է տերմինալից վճարես 100, իսկ բջջային հեռախոսից՝ 150 դրամ, չէ որ նույն բանի համար ես վճարում: Մյուս աբսուրդն այն է, որ գրեթե միշտ միջնորդավճարը կայուն գումար է. sms–ի դեպքում մեկ գումար, բանկային փոխանցումների դեպքում՝ մեկ այլ: Իսկ այս դեպքում, երբ մեկ ժամի համար վճարում ես այն 24,8 դրամ է, իսկ մեկ օրվա համար՝ 128,2 դրամ: Եթե նույն միջնորդավճարն է գանձվում, ինչո՞ւ է մեկ օրվա դեպքում արդեն մոտ 5 անգամ ավելի շատ գանձվում»,– պարզաբանեց նա:

«Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ ղեկավար Վազգեն Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ թանկացում չի եղել:

«Մենք ասել ենք, եթե ցանկանում են ավտոկայանատեղիի վճարը վճարել հեռախոսի միջոցով, ապա հարկերն ու միջնորդավճարը ևս գանձվելու են բաժանորդի հեռախոսահամարից: Նախկինում տվյալ միջնորդավճարն ու հարկերը ընկերությունը վերցրած է եղել իր վրա և ծախսերը մենք ենք հոգացել: Այսուհետ ֆինանսավորման սուղ լինելու պատճառով չենք կարողանում այդ ծախսերը հոգալ»,– պարզաբանեց նա՝ հավելելով, թե այդ ամենը ֆիքսված է պայմանագրում, և այդ թվերն իրենց տակ հիմնավորում ունեն:

«Մարդ կարող է ավտոկայանատեղիին կից կամ ցանկացած այլ վճարային համակարգով վճարել նույն 100 դրամը: Գրեթե բոլոր վարչական շրջաններում տերմինալներ կան: Միգուցե դրանք ոչ այնքան մոտ են ամեն մի կայանատեղիին, բայց յուրաքանչյուր կայանատեղու սկզբնամասում, վերջնամասում կամ մոտակա խաչմերուկում կա տեղադրված տերմինալ: Ընկերությունն ունի ֆիքսված հասույթ ամսվա կտրվածքով, որը Երևանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրի համաձայն ստանում է, սակայն նման ֆինանսավորման դեպքում այդ ծախսերը չենք կարողանում հոգալ»,– եզրափակեց նա:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League