Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Աստղաձորում մեղմվում է ոռոգման ջրի մատակարարման շուրջ ստեղծված իրավիճակը

SOCIETY

Այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի մի խումբ բնակիչներ փակել են Մարտունի-Վարդենիս –Մարտակերտ միջպետական նշանակության ճանապարհը՝ իրենց դժգոհությունն արտահայտելով ոռոգման ջրի անբավարար մատակարարումից:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ փակված ճանապարհն առավոտվա ժամերի ընթացքում բացվել է Գեղարքունիքի մարզպետարանի, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժանմունքի եւ «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերության բացատրական աշխատանքից հետո, որից հետո շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչները ձեռնամուխ են եղել խնդրի կարգավորմանը: «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն Ռոբերտ Մինասյանի տեղեկացմամբ՝ Աստղաձորի պոմպակայանը տնտեսություններին ոռոգման ջուր մատակարարել է սկսել այս տարվա հուլիսի 3-ից, իսկ այժմ երկու պոմպերն էլ աշխատում են իրենց ողջ հզորությամբ՝ 330 լիտր վայրկյան ընդհանուր հզորությամբ, սակայն ջրատարի ելքում բավարար ջուր չի մատակարարվում ջրատար խողովակների վրա տեղադրված փականներից չափից շատ ջրառ կատարելու պատճառով, ինչի արդյունքում էլ առաջացել է խնդիրը:«Մեր ընկերության հետ այս պահի դրությամբ պայմանագրեր կնքած տնտեսությունների կողմից մշակվող հողատարածքները կազմում են 46 հեկտար, մինչդեռ Աստղաձորի տնտեսությունների դժգոհ մասի կողմից խոսք է գնում անջրդի մնացած 500 հեկտար ցանքատարածության մասին: Նախորդ տարի մեր կողմից սպասարկվող տարածքը կազմել է 90 հեկտար: Պայմանագրերի կնքումը տնտեսությունների հետ շարունակվում է, եւ առաջիկա օրերին կհստակեցվի այս տարվա համար սպասարկվելիք ցանքատարածությունների չափը, որը մեր մոտավոր հաշվարկներով կկազմի 100-120 հեկտար: Մնացած ցանքատարածքները ոռոգվում են խորքային հորերի միջոցով կամ ինքնահոս եղանակով, որի պատասխանատուն Աստղաձորի գյուղապետարանն է: Ջուրը մենք այս պահին էլ մատակարարում ենք, փորձում ենք խիստ հսկողություն սահմանել, որ ջրատարի ելքում բավարար քանակի ջուր մղվի, որոշել ենք անհրաժեշտ կամ պահանջվող ջրաքանակ ապահովելու համար եւս մեկ մղող պոմպ ավելացնել, որը մեզնից պահանջելու է 7-10 օր: Կանենք հնարավորը, որպեսզի մեր սպասարկման տիրույթում գտնվող տնտեսությունները անխափան ու բավարար քանակի ոռոգման ջուր ստանան»,-ներկայացրեց Ռոբերտ Մինասյանը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի եւ տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչության պետ Վանիկ Հարությունյանի հավաստմամբ՝ Գեղարքունիքի մարզպետարանի, ՀՀ ԿԱ ջրտնտպետկոմի մասնագետների, «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրինության եւ Աստղաձորի գյուղապետարանի համատեղ աշխատանքի եւ ուսումնասիրությունների արդյունքում իրավիճակը մեղմվել է, քայլ առ քայլ լուծում են ստանում առաջացած խնդիրները:«Տարին չորային է, ջրի քանակը՝ պահանջվածից անբավարար: Բացի այդ, ջրի կառավարման խնդիր կա, որը պետք է կանոնակարգվի համատեղ ուժերով: «Գեղարքունիք» ՋՕԸ կողմից մեկ լրացուցիչ պոմպի գործադրմամբ, կարծում եմ, խնդիրը հիմնովին կկարգավորվի»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչության պետ Վանիկ Հարությունյանը:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League