Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Ընտրությունների ընթացքում, ընդհանուր առմամբ, հարգվել են հիմնական ազատությունները. ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը հրապարակել է ՀՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույցը

SOCIETY

Հուլիսի 2-ին ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը հրապարակել է ՀՀ-ում ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների դիտարկման արդյունքներով կազմված վերջնական զեկույցը։

Զեկույցում ասվում է, որ ընտրությունների ընթացքում, ընդհանուր առմամբ, հարգվել են հիմնական ազատությունները, և թեկնածուները հնարավորություն են ունեցել առանց սահմանափակումների քարոզարշավներ անցկացնել: Ուշադրություն դարձնելով ընտրական գործընթացում հանրային վստահության ընդհանուր բացակայության վրա՝ զեկույցի հեղինակները կոչ են արել իշխանություններին և քաղաքական կուսակցություններին ջանքեր գործադրել՝ կանխելով ձայների վաճառքը և քաղաքացիների վրա ճնշում գործադրելու ցանկացած տեսակ՝ օրինակ, քարոզչական միջոցառումներին մասնակցելը կամ հատուկ ձևով քվեարկելը:

Զեկույցում ողջունվում են վերջին իրավաբանական բարեփոխումները և առաջարկվում է հասցեագրել օրենքի մնացած բացթողումները և երկիմաստությունները՝ ներառյալ քարոզչությունը, քարոզարշավների ֆինանսական կողմի կարգավորումները, ինչպես նաև՝ բողոքների և բողոքարկումների օրինավոր կազմակերպումն ու ժամկետները: Օրենքի միասնական կիրառումն ապահովելու համար զեկույցի հեղինակները Կենտրոնական ընտրական հանձնաժողովին խորհուրդ են տալիս հստակ որոշումների միջոցով հստակեցնել իրավական դրույթները և լրացուցիչ ուղղորդումներ տրամադրել ստորադաս հանձնաժողովներին:

Նշելով, որ ընտրությունները լավ կազմակերպված էին, զեկույցը քաջալերում է բարձրացնել քվեարկության հետ կապված ընթացակարգերի հասանելիությունը ֆիզիկական հաշմանդամություն և թույլ շարժունակություն ունեցող մարդկանց համար: Զեկույցում նաև խորհուրդ է տրվում ավելի հասանելի և մատչելի կրթական նյութեր տրամադրել ընտրողներին:

Գովելով ընտրացուցակների բարելավված վիճակը՝ զեկույցի հեղինակներն իշխանություններին կոչ են անում շարունակել առանց ամբողջական հասցեի ընտրողների քանակի նվազեցմանն ուղղված միջոցները:

Հեղինակները դրական են գնահատել ընտրատեղամասերում ստորագրված ընտրաթերթիկների սկանավորումը և հրապարակումը՝ որպես ընտրակեղծարարության դեմ պայքարի կարևոր գործոն, սակայն իշխանություններին խորհուրդ են տվել միջոցներ ձեռնարկել՝ ընտրողների անհատական տվյալների գաղտնիությունը պահպանելու համար:

Քարոզարշավների ընթացքում լրատվամիջոցների գործունեության թերությունների մասին խոսելիս հեղինակները կոչ են անում հատուկ ուղեցույցներ սահմանել մեդիա վարքագծի վերաբերյալ՝ բարելավելով լրատվամիջոցների մոնիթորինգի մեթոդները և լրատվամիջոցները կարգավորող մարմնի լիազորությունները տարածելով պաշտոնական քարոզարշավի ժամանակաշրջանից դուրս: 

Քարոզչության ֆինանսավորման վերահսկողության արդյունավետությունը և թափանցիկությունը բարելավելու համար զեկույցի հեղինակները նշում են, որ Վերահսկման և աուդիտի ծառայությունը պետք է ունենա համապատասխան ռեսուրսներ, տեխնիկական գիտելիքներ և անկախություն:

Զեկույցի այլ առաջարկների թվում դիտորդական խմբերի ծանրաբեռնված ընթացակարգերի վերացումն է, որի նպատակն ընտրական գործընթացների լիարժեք թափանցիկության ապահովումն է:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League