Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի գնահատականը դրական է և օբյեկտիվ. Կարեն Բեքարյան

SOCIETY

Այսօր՝ հուլիսի 10-ին, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը հրապարակեց ՀՀ-ում ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների դիտարկման արդյունքներով կազմված վերջնական զեկույցը։ ԺՀՄԻԳ-ի զեկույցի և դրանում եղած գնահատականների մասին Tert.am-ը զրուցել է ԱԺ պատգմավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Բեքարյանի հետ։

-Պարոն Բեքարյան, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը՝ որպես մասնագիտացված մարմին, ի՞նչ դերակատարություն ունի երկրների ժողովրդավարացման գործընթացներում, ընտրությունների մասին այդ մարմնի գնահատականները որքանո՞վ են կարևոր առանձին երկրների համար։

-ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պարագայում պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ այդ կառույցի գործունեությունը ոչ միայն սկսում և ավարտվում է ընտրական գործընթաց գնահատելով, այլ ունի նաև այսպես կոչվող օժանդակող բնույթ։ Հայաստանի պարագայում անկախությունից ի վեր մեր բոլոր համապետական ընտրություններին ԵԱՀԿ-ն ԺՀՄԻԳ-ի մակարդակով ունեցել է մասնակցություն՝ ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնելով, որն իր մեջ ներառել է ընտրական գործընթացի անխտիր բոլոր բաղկացուցիչները։ Գիտենք, որ ԺՀՄԻԳ-ի ընթացակարգը ենթադրում է ոչ միայն նախնական, միջանկյալ ու վերջնական զեկույցներ, այլ նաև այդ զեկույցներում նրանք կոնկրետ առաջարկներ են ներկայացնում։ Այս մեխանիզմը մեզ հնարավորություն է տվել անընդհատ բարելավելու մեր երկրում ընթացած և դեռ կայանալիք ընտրական գործընթացները։ Կոնկրետ, եթե անդրադառնանք, այս տարվա ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելության վերջնական զեկույցին, բնականաբար, առաջին հերթին մեծագույն շնորհակալություն պետք է հայտնեմ ԵԱՀԿ-ին, ԺՀՄԻԳ-ին իրենց կողմից կատարված աշխատանքների համար, ինչպես նաև ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի, ԵԽԽՎ-ի, Եվրոպական պառլամենտի դիտորդական առաքելություններին, ովքեր միացել են ԺՀՄԻԳ-ին՝ միասնական միջազգային առաքելության ներքո։

-Անդրադառնանք խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության ԺՀՄԻԳ-ի արդեն վերջնական զեկույցին, որը հրապարակվեց այսօր։ Ինչպիսի՞ գնահատականներ են հնչեցված զեկույցում։

-Նախ նշեմ, որ վերջնական զեկույցում հստակորեն արձանագրված է այն, ինչը ԺՀՄԻԳ-ը արձանագրել էր ընտրությունների ավարտից հետո իր նախնական զեկույցում։ Խոսքն այն մասին է, որ դիտորդական առաքելությունը Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները գնահատում է որպես՝ լավ կազմակերպված և հիմնարար ազատությունների ընդհանուր առմամբ պահպանված։ Այս ձևակերպումը շատ էական և նույնքան էլ շատ դրական գնահատական է ողջ գործընթացի վերաբերյալ։ Փաստացի այս գնահատականը բերված է թե նախնական  և թե վերջնական զեկույցում։ Քանի որ սա ընտրական գործընթացի հենց ընդհանրական գնահատականն է, սրանով մենք արդեն տեսնում ենք, որ բավական դրական է վիճակը և կարող ենք փաստել, որ սա ձևակերպում է առ այն, որ ընտրությունները համապատասխանել են եվրոպական չափորոշիչներին։

Ավելի մանրամասն, եթե դիտարկենք, օրինակ` ընտրական օրենսգրքի ընդունման գործընթացին անդրադարձը՝ ներկայացված է որպես ժողովրդավարության բոլոր չափորոշիչներին համապատասխանող ներառական գործընթաց և շատ հստակ արտահայտվում է այն  գնահատականը, որ ընտրական օրենսգիրքն ընդունվել է լայն հանրային կոնսոլիդացիայի, ընդդիմության, քաղաքացիական հասարակության և իշխանությունների միջև համագործակցված աշխատանքի արդյունքում։

Դրական գնահատական է տրված նաև Վենետիկի հանձնաժողովի հետ տարված աշխատանքներին, շեշտված է, որ իշխանությունները մշտապես քննարկման առարկա են դարձրել հանձնաժողովի կողմից արված դիտարկումները, իսկ դրանցից շատերն էլ ընդունվել ու ամրագրվել են ընտրական օրենսգրքում։ Զեկույցում կարմիր գծի պես անցնում է հետևյալ գնահատականը՝ տեխնիկական նորամուծությունները, որոնք բավականին շատ էին և ունեին իրենց ներքո մեկ հիմնարար խնդիր՝ նպաստել ընտրական գործընթացների հանդեպ հանրության շրջանում վստահության աճին։ Ընդ որում` կարևոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ ժամանակային առումով այդ բոլոր տեխնիկական նորամուծությունները բավական դժվար էր իրականացնել, սակայն զեկույցում տրված գնահատականները փաստում են, որ դիտորդական առաքելությունը արձանագրում է՝ պատկան մարմինները հաջողությամբ իրականացրել են տեխնիկական կազմակերպչական խնդիրները։

Հաջորդը՝ ընտրողների ցուցակների հետ կապված. քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակների հրապարակման փաստն է արձանագրված որպես դրական ձեռքբերում, քանի որ նախկինում գիտենք, որ ընդդիմությունը միշտ բարձրաձայնում էր այդ խնդիրը, չնայած, որ միաժամանակ զեկույցում նաև նշված է՝ ցուցակների հրապարակումը խնդրահարույց է մարդկանց անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից, ինչի մասին ժամանակին խոսում էր նաև Վենետիկի հանձնաժողովը։ Բայց վստահության միջոցների ներքո և կամային լուծված խնդրի համատեքստում, այսինքն` քաղաքական կամքի ցուցաբերման առումով զեկույցը իշխանությունների այդ քայլը դրական է գնահատում։

Մեկից ավելի անդրադարձերով զեկույցում դրական է գնահատված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքը՝ սկսած բոլոր փուլերից՝ ավարտած քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի էլեմենտով։ Հաջորդը ընտրական գործընթացների լուսաբանման առումով նշված է, որ օրինակ Հանրային հեռուստաընկերությունը՝ որպես պետական հեռարձակող հավասարակշռված լուսաբանում է իրականացրել ողջ գործընթացի ընթացքում։ Շարունակաբար, մի շարք այլ դրական գնահատականներ է զեկույցն իր մեջ պարունակում։ Եթե իմի բերենք ԺՀՄԻԳ գնահատականը բավականին օբյեկտիվ ու դրական է։ 

-Զեկույցում, ընտրական գործընթացի վերաբերյալ նաև դիտարկումներ ու դիտողություններ են բերված, որոնց հիման վրա էլ ներկայացված են առաջարկներ։ Ի՞նչ բնույթի են այդ դիտողություններն ու առաջարկները։

-Ինչ վերաբերում է զեկույցում ընտրական գործընթացի մասով հնչեցված դիտողություններին, ապա պետք է նշել, որ հիմնարար խնդիրներից մեկն է դիտվում հանրության շրջանում ընտրական գործընթացների հանդեպ վստահության մակարդակի էլ ավելի բարձրացումը։ Այս համատեքստում զեկույցում անդրադարձ է կատարվում ձայներ գնելու մասին պնդումներին կամ վարչական ռեսուրսի կիրառման հետ կապված ահազանգերին։ Այս մասով առաջարկությունների մեջ զեկույցում նշվում է, որ հետագա աշխատանքը պետք է էլ ավելի ուղղորդված և ուղղակի դառնա՝ փորձելով նվազեցնել այս խնդիրները։

Առհասարակ, եթե մենք դիտարկում ենք զեկույցում բերված դիտողությունները, ապա հստակորեն տեսանելի է, որ բոլոր տեսակի և դիտողությունները և դրանց վերաբերյալ տրվող առաջարկներն ուղղված են ընտրական գործընթացում ներառված բոլոր մասնակիցներին ու դերակատարներին, այլ ոչ միայն պետական մարմիններին կամ իշխանություններին։ Այսինքն՝ սկսած քաղաքացուց՝ որպես ընտրողի, ներառյալ մինչև ընտրությունների համար պատասխանատու պետական մարմիններ, օրինակ ԿԸՀ, ընդհուպ մինչև կուսակցություններ, մեդիա դաշտ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ու ինստիտուտներ, դիտորդներ ու վստահված անձինք՝ անխտիր բոլոր դերակատարներին։

Այստեղ շատ հստակ տեսնում ենք այն մեսիջը, որ ընտրական գործընթաց կոչվածը որևէ մեկի մենաշնորհը չէ, և այդ բոլոր մասնակից ինստիտուտները, եթե ուզում են ունենալ ընտրական գործընթացի ավելի բարելավում, չպետք է որպես պատասխանատու դիտեն միայն պետական մարմիններին կամ միայն նրանց գործունեության ներքո։ Սա շատ կարևոր արձանագրում է և, ես կարծում եմ, որ մեր բոլոր ինստիտուտները վերոբերյալից դասեր քաղելու անհրաժեշտություն ունեն։

Դիտողությունների մյուս շարքը, եթե խմբավորած ներկայացնենք, անուղղակիորեն ցույց են տալիս, թե իրականում գործընթացում մենք որքան առաջ ենք գնացել։ Օրինակ՝ շատ մեծ կարևորություն է տրվում վերապատրաստման և կրթական բաղկացուցիչի ինստիտուտին ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների համար։ Սա կարևո՞ր է, իհարկե՛ կարևոր է, բայց երբ հարցն արդեն հասել է այսպիսի խնդիր դիտարկելուն   կամ՝ դիտարկելու խնդիր, որ արժե կանանց ներգրավումն ավելի մեծացնել կամ, երբ դիտարկվում է հոգեկան խնդիրներ ունեցող անձանց ընտրական իրավունքի ապահովման հարցը, սահմանափակ կարողություններ կամ հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական մասնակցությունը խոչընդոտող հանգամանքների վերացումը, թեքահարթակ և այլն, կնշանակի մենք հասել ենք մի հանգրվանի, որտեղ ընտրական գործընթացն առաջ է գնացել այնքան, որ հասել է դիտարկումների, որոնք նույն ԺՀՄԻԳ-ը կաներ մայրցամաքային Եվրոպայի կամ ԵՄ անդամ որևէ երկրի պարագայում։ Սա, թեև դիտողությունների բլոկում է, բայց այն ես դիտարկում եմ, որպես բավական դրական ֆոն ապահովող, սա ինչ-որ մի ձև նշաձող նույնիսկ կարելի է համարել։

Ինչ վերաբերում է դիտողությունների երրորդ շարքին, այստեղ ես կնշեի այնպիսիք, որոնց կարելի է տեխնիկական անվանել։ Գիտեք, որ դիտորդական առաքելությունը եղել է բավական մարդաշատ, այսինքն` դիտարկվող ընտրատարածքների քանակը նույնպես բավական մեծ է եղել և շատ լավ է, որ իրենք անգամ դիտողությունների մեջ նշում են, թե դիտարկված ընտրատեղամասերից քանի տոկոսում են տեսել այս կամ այն խնդիրը։ Օրինակ, քվեարկությանը խոչընդոտելու դեպքեր, տեղամասերում մարդկային կուտակումներ, դիտարկող տեսախցիկների դիրք, այս մասով տեխնիկական դիտողություններ են արված, բայց միաժամանակ զեկույցում նշում են, որ դիտարկված ամբողջ բազայից դա տեղի է ունեցել 2-3 տոկոսում։ Այսինքն, գրեթե հաշվարկի սխալանքին մոտ տոկոս է և պարզ է, որ որևէ կերպ մասսայական բնույթ չի կրել։ Սա շատ կարևոր է, որ խոսում են այս մասին, քանի որ հետագայում մենք կարող ենք աշխատել ու այդ եղած 2-3 տոկոսը վերացնել։ Եթե զեկույցում տրված առաջարկները ընդհանրական դիտարկենք, կարծում եմ, որ բոլոր ինստիտուտներն ունեն վերցնելու ինչ-որ բաներ, կան առաջարկներ, որոնք պետք է վերցնել ու կյանքի կոչել, կան բաներ, որոնք միանշանակ պետք է քննարկել թե ներսում՝ քաղաքական ուժերի հետ, թե նույն ԺՀՄԻԳ-ի մեր գործընկերների հետ։

Մեկ այլ դրական հանգամանք եմ ուզում ընդգծել՝ այդ մարմինը մշտապես և հիմա էլ բաց է հետագայում համատեղ աշխատանքը շարունակել, իսկ սա լինում է այն դեպքում, երբ այդ մարմինը գոհ է գործընթացից ու արդյունքից։ Հետևաբար ԺՀՄԻԳ-ը առաջարկներ տալիս է ոչ թե որպես վերջին ինստանցիայի ճշմարտություն, այլ հետո համապատասխան մարմինների հետ դրանք քննարկելու մտայնությամբ։

-Պարոն Բեքարյան, հետխորհրդային երկրներում, այսինքն՝ այսպես կոչված ժողովրդավարական անցման փուլում գտնվող երկրներում, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ևս դիտորդական առաքելություններ է իրականացնում։ Հայաստանի փորձը, եթե համադրում ենք այդ երկրներին տրված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատականներին հետ, ի՞նչ պատկեր ենք ստանում։

-Դեռևս երբ խորհրդարանական ընտրություններից հետո հրապարակվել էր ԺՀՄԻԳ-ի նախնական գնահատականներով զեկույցը, փորձագետները համադրել էին Արևելյան գործընկերության մի քանի երկրների (Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան), Արևելյան Եվրոպայի մի քանի երկրների ու մեր նախորդ մի քանի համապետական ընտրություններին և արդեն ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին տրված գնահատականները՝ այսինքն` չափորոշիչների համադրական վերլուծություն էին արել։ Արդյունքներից պարզ երևում է, որ համադրության մեջ մենք բավական, էական առաջանցիկ վիճակում ենք։ Համադրությունը նաև ցույց է տալիս, որ մեզ մոտ ևս՝ համապետական ընտրությունից ընտրություն իրավիճակն էականորեն բարելավվել է ու դեպի դրական արդյունքների բերող ահռելի աշխատանք է կատարվել։

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California