Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


«Վեոլիա Ջուր» ընկերությունը Գյումրիում կառուցել է 1300 գծամետր ջրագիծ

SOCIETY

«Վեոլիա Ջուր» ընկերությունը վերջին վեց ամիսների Գյումրիում կառուցել է 1300 գծամետր ջրագիծ և տեղադրել  նոր սերնդի 6 պոմպակայան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Այս տարի ամառը օրացույցային ժամկետից ավելի շուտ եկավ Վեոլիա Ջուր ընկերության համար: Այդ թվում Գյումրիում: Արդեն մայիսի վերջին այստեղ ջրի սպառման «պիկ» էր: Իսկ այս շոգ օրերին, ընդհանրապես, քաղաքի ջրմուղն աշխատում է լարված ռեժիմով:

Ասենք, ձմեռն էլ այստեղ էքստրեմալ էր այս տարի: Ցրտից խողովակները վթարվում էին, ջրաչափերը պայթում, կոյուղին էլ խցանվում: Դժվարությունները շատ-շատ էին: Բայց գարնան գալով լարվածությունը չթուլացավ: Ճիշտ է վթարի վերացման աշխատանքները որոշակիորեն նվազեցին, բայց փոխարենն ավելացավ շինարարական աշխատանքների տեսակարար կշիռը: ԵՎ դա սպասելի էր ու տրամաբանական:

Քանզի միշտ էլ կարող են լինել էքստրեմալ իրավիճակներ: Սակայն օրվա խնդրի հետեւից ընկած, չպետք է աչքաթող արվի ապագան, որպես նույն էքստրեմալ իրավիճակներից խուսափելու լավագույն միջոց: Եթե ուզում ենք վաղը կանոնավոր ջուր ունենալ, ապա արդեն այսօր պետք է այդ մասին մտածենք: Այդ տրամաբանությամբ էլ աշխատում է Վեոլիա Ջուր ՓԲԸ «Արեւմուտք» տարածաշրջանի տնօրինության «Շիրակ» տեղամասը:

Ըստ նշված տնօրինության ղեկավարի՝ Արամ Սահակյանի, քաղաքը ստանում է հասանելիքից մոտ 36 տոկոս շատ ջուր, բայց ջրի խնդիր այնուամենայնիվ կա: Կա, որովհետեւ  չհաշվառվող ջրաքանակը հասնում է 80 տոկոսի: Պատճառը ներքաղաքային բաշխիչ ցանցի անմխիթար վիճակն է: Անգամ այն թաղասերում, որտեղ վերջին տարիներին նախկին ջրամատակարար կազմակերպության կողմից շինարարական աշխատանքներ են տարվել, գործը մինչեւ վերջ չի հասցվել: Զուգահեռ գործում են թե հին եւ թե նոր ջրագծերը: Ջուրը հոսում է թե մեկով եւ թե մյուսով: Իսկ թե ուր եւ ինչ ծավալներով, դեռ պետք է պարզել: Տնօրենի խոսքով, այստեղ իրենք կիրառում են մայրաքաղաքում փորձարկված ու իրեն արդարացրած տեխնոլոգիաներ՝ հոսակորուստների նվազեցման ու բաշխիչ ցանցի կառավարելիության բարձրացման նպատակով: Արդյունքներ արդեն կան ու դրանք գոհացուցիչ են:

Չնայած շոգերին, ընդհանուր առմամբ, ոչ միայն հաջողվում է առօրյա ջրով ապահովել սպառողներին, այլեւ շարունակաբար առաջ շարժվել, քայլ առ քայլ լուծելով քաղաքում տարիներով կուտակված խնդիրները:

Ին՞չ է կատարվել այս ամիսներին: Շատ բան, թվենք մի քանիսը.

մեկ թաղամաս` թվով 35 շենք, 6 ժամի փոխարեն արդեն ունի 17-ժամյա կայուն ջրամատակարարում:

ավարտվում է Գյումրի քաղաքի Ռուսթավելի փողոցի ջրամատակարարման, ջրահեռացման և անձրևաջրերի հեռացման 2250 մետր երկարություն ունեցող համակարգերի վերակառուցումը,

տարբեր փողոցներում կառուցվել է 1300 գծամետր ջրագիծ,

վերացվել է թվով 2150 ջրագծի և 1840 կոյուղագծի վթար,

ասֆալտապատվել է քանդված 250քմ ծածկույթ,

տեղադրվել է նոր սերնդի թվով 6 պոմպակայան: 

Գյումրիում ջրամատակարարման  վիճակին, տարվող աշխատանքներին ծանոթացան մի խումբ երեւանյան լրագրողներ ու մասնագետներ, որոնք փոխտնօրեն Արայիկ Եղիկյանի հետ շրջայց կատարեցին քաղաքում եւ ծանթացան «Շիրակ» տեղամասի մեկ օրվա աշխատանքին: Նրանք ականատես եղան ջրագծի վթարի վերացմանը Տրդատ ճարտարապետի թաղամասում, մանկապարտեզի ջրաչափի տեղադրմանը Գարեգին 1-ի փողոցում, մասնագետների կողմից հոսակորստի փնտրտուքին  Բուլվարային փողոցում, խողովակաշարերի կառուցմանը Ռուսթավելու փողոցում ու այլն: Պարզապես ժամանակը չբավարարեց եւս մի քանի հասցեներ այցելելու համար:

Բայց պարզ դարձավ, որ Վեոլիա Ջուրը տիրապետում է իրավիճակին, «գույքագրել» է խնդիրները ու իր համար որոշել դրանց առաջնահերթությունները: Իսկ առաջիկա 2 տարիների ծրագիրն արդեն իսկ կազմվել է: Մասնավորպես, ակնհայտ է, որ ոչ այնքան ներդրումների, որքան ինժեներական աշխատանքների, գործին ճիշտ մոտեցման միջոցով հնարավոր է արդեն տեսանելի ապագայում   քաղաքի 5 հարկանի բնակելիներն ապահովել ինքնահոս ջրամատակարարմամբ ու այդ կերպ կանգնեցնել դրանք սպասարկող 80 բակային պոմպակայանները:

Հյուրերը վերադարձան Երեւան, իսկ շիրակցի ջրմուղագործները շարունակեցին իրենց գործը: Ժամանակը չի սպասում, պետք է հասցնել մինչեւ աշնան ցրտերը ավարտել ընթացիկ տարվա ծրագրերը, 2018 թվականը Գյումրիում ավելի բարվոք պայմաններում սկսելու համար»:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League