FIDE Grand Prix. Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի հետ
SPORTՇվեյցարիայի Ժնեւ քաղաքում շարունակվող FIDE Grand Prix երրորդ մրցաշարի 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով միավորը կիսեց ռուս Պյոտր Սվիդլերի հետ: Պարտիան ավարտվեց 35-րդ քայլում:
5-րդ տուրից հետո 2 գրոսմայստերներն ունեն 3-ական միավոր: Տուրի բոլոր պարտիաները դեռ չեն ավարտվել:
Նախորդ 4 տուրերում հայկական շախմատի առաջատարը ոչ ոքի էր խաղացել չինացի Լի Չաոյի, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի ու ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ եւ հաղթել ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյին:
Հուլիսի 11-ը մրցաշարում հանգստյան օր է: Հուլիսի 12-ին կայանալիք 6-րդ տուրի զույգերը դեռ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ 9 տուրով անցկացվող մրցաշարին մասնակցում են 18 շախմատիստներ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



